12/03/2019 19:32
Հայաստանը շարունակելու է աշխատել խաղաղության համար. ՀՀ ԱԳ նախարարը` ԱԽ նիստից հետո
Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը և պահպանում է իր պարտավորությունները և շարունակելու է պահպանել դրանք, այսօր Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների նիստից հետո Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հայաստանը շարունակելու է աշխատել խաղաղության համար», - հավելեց Մնացականյանը:
Նախարարի խոսքով՝ Արցախին բանակցություննրի սեղանի շուրջ վերադարձնելը արդյունավետ աշխատանքի հարց է և որևէ դեպքում չի կարող դիտվել նախապայման: Մնացականյանը վկայակոչեց այսօր Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հնչեցրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը և հավելեց. «Վարչապետն իր ելույթում շատ հստակ արտահայտում է նույն միտքը` որևէ կերպ Հայաստանի կողմից նախապայման չի դրվել, չի եղել, և Հայաստանը աշխատելու է խաղաղության համար, Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը»:
Առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ հարցին ի պատասխան, Մնացականյանն ասաց, որ Հայաստանը կառուցողական ու գործնական է տրամադրված:
Մանրամասն` տեսանյութում