12/03/2019 19:11
Անհանգստանալու խնդիր միշտ կա, երբ ունենք չլուծված հակամարտություն. Մնացականյանը` ադրբեջանական զորավարժությունների մասին (Տեսանյութ)
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանգիստ է վերաբերում Ադրբեջանի կողմից հայտարարված ու իրականացվող զորավարժություններին:
Aysor.am-ի թղթակցի հարցին` անհանգստանալու տեղիք չի տալի՞ս զորավարժությունների անցկացումը, Մնացականյանը պատասխանեց. «Անհանգստանալու խնդիր միշտ կա, երբ մենք ունենք չլուծված հակամարտություն»:
Մնացականյանը նկատեց, որ պաշտպանության նախարարը ևս պնդում է, որ անհանգստանալու խնդիր չկա, հետևաբար ինքը դրան ավելացնելու որևէ բան չունի:
Նկատենք, որ ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով ադրբեջանական զորավարժությունների մասին՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան ասել էր. «Զորավարժության անցկացումն ինքնըստինքյան միջազգային պարտավորությունների խախտում է, բայց այս պահին մենք ամբողջությամբ վերահսկում ենք ընթացքը։ Անհանգստանալու ոչ մի խնդիր չկա»: