12/03/2019 11:54
Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել Դավիթ Սանասարյանի նկատմամբ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցվել է վարույթ։
«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի («իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը») առերևույթ խախտման հատկանիշներով»,-տեղեկացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից։