12/03/2019 12:08
Արմեն Սարգսյանն Արցախում կայանալիք ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին չի մասնակցի տեխնիկական պատճառներով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արցախում կայանալիք ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին չի մասնակցի տեխնիկական պատճառներով։
«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։
Սակայն տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին», - տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։