12/03/2019 18:42
Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստն ավարտվել է (Տեսանյութ)
Ստեփանակերտում քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ այսօր կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։
Նիստի ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին և հեռացավ։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։
Օրակարգի հիմնական թեման վերաբերել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով: