13/03/2019 10:12
Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով
Երեկ՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով, Aysor.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Զինծառայողը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ. Ավագյանը մահացել է», - ասաց նա։
Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։