13/03/2019 12:29
Պատրաստ եմ ամեն ինչ անել հակամարտության կարգավորմանն օգնելու համար. ԵԱՀԿ գործող նախագահը՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորության մասին
Պատրաստ եմ ամեն ինչ անել ԼՂ հակամարտության կարգավորմանն օգտակար լինելու համար, Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ պատրա՞ստ է անձամբ այցելել Լեռնային Ղարաբաղ, խոսել այնտեղի բնակիչների հետ ու հասկանալ նրանց դիրքորոշումը:
«Ես պատրաստ եմ ամեն ինչ անել՝ օգտակար լինելու և այս հակամարտության լուծումը գտնելուն օգնելու համար։ Ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, ես լիովին վստահում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և Անջեյ Կասպրշիկին, այնպես որ, ես ինչ անում եմ, անում են նրանց հետ սերտ համագործակցությամբ ու համակարգմամբ», - ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։