13/03/2019 11:49
Որևէ հնարավոր փոփոխություն բանակցությունների ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար. Լայչակ
Հայաստանի կառավարությունն է որոշելու ձևաչափերը, Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը՝ պատասխանելով հարցին, թե ո՞վ ու ինչպե՞ս պետք է ներկայացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
«Որևէ հնարավոր փոփոխություն բանակցությունների ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար», - ասաց նա։
Միրոսլավ Լայչակն ընդգծեց՝ բավարար ժամանակ հատկացրել են այս խնդիրների քննարկման համար։
«Վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ բանաձևն ունի բանակցություններ շարունակության վերաբերյալ համապատասխան ձևաչափում», - ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։