13/03/2019 11:52
Ադրբեջանի զորավարժությունների իրականացումն, առանց համապատասխան ծանուցման, չի նպաստում տարածաշրջանային անվտանգության մթնոլորտի ամրապնդմանը. Մնացականյան
Հենց այս օրերին Ադրբեջանի կողմից հարձակվողական բնույթի լայնածավալ զորավարժությունների իրականացումն, առանց համապատասխան ծանուցման, չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ու վստահության մթնոլորտի ամրապնդմանը, ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով այս օրերին Ադրբեջանում առանց համապատասխան ծանուցման անցկացվող զորավարժություններին:
ՀՀ արտգործնախարարը նշեց՝ «հատկանշական է, որ վերջին երեք տարում սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է տարածաշրջան և սա կարևոր քաղաքական ազդակ է այն պայմաններում, երբ կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման հետևանքով տարածաշրջանում փակվել են ԵԱՀԿ դաշտային առաքելությունները և նվազագույնի է հասցվել Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացվածությունը»։