14/03/2019 11:00
Գրավատների աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում
Կառավարության դիմաց իրենց բողոքի ակցիան են շարունակում գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները։
Վերջիններս բողոքում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դեմ։
«Մենք չենք պատրաստվում փակվել, մենք պատրաստվում ենք մեր խմբաքանակն ավելի մեծացնել այնքան, մինչև մեր ձայնը լսելի կդարձնենք։ Մեր ցանկությունը մեր խնդիրը վարչապետին հասցնելն է, եթե մեր ձայնը վարչապետին հասցնենք, այս խնդիրը չի կարող չլուծվել։ Պետտուրքի կիրառման դեպքում գրավատների 95 տոկոսը կփակվի», - լրագրողների հետ զրույցում ասաց գրավատներից մեկի սեփականատերը։
Հիշեցնենք, որ գրավատների համար ներկայիս 100 000 դրամ պետտուրքի փոխարեն նախատեսվում է սահմանել 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ: