14/03/2019 12:40
Ոստիկանները երեք ցուցարարի ուժով հեռացրին փողոցից ու նստեցրեցին ոստիկանական մեքենան (Լուսանկարներ, տեսանյութ)
Թումանյան-Մաշտոց խաչմերուկում լարված իրավիճակ է:
Aysor.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ րոպեներ առաջ ոստիկանները երեք հոգու ուժով հեռացրին փողոցից ու նստեցրեցին ոստիկանական մեքենան:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Aysor.am-ի թղթակցին ասացին, որ այս պահին ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներ չկան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտից վերսկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
Մոտ մեկ ժամ է՝ Օպերայի հարակից տարածքի սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները մասամբ փակել են Թումանյան փողոցի և Մաշտոց պողոտայի խաչմերուկը: Ոստիկանները փորձում են հեռացնել նրանց տարածքից: