14/03/2019 13:18
Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել 16 քաղաքացի
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Aysor.am-ի թղթակցին ասացին, որ այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել 16 քաղաքացի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտից վերսկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
Օպերայի հարակից տարածքի սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները մասամբ փակել են Թումանյան փողոցի և Մաշտոց պողոտայի խաչմերուկը: Ոստիկանները փորձում են հեռացնել նրանց տարածքից: