14/03/2019 09:34
«Փաստ». Առողջապահության համակարգի որակյալ կադրերը հրաժարվում են աշխատել նախարար Արսեն Թորոսյանի հետ
«Փաստ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով, առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով երեկ աշխատանքից ազատման դիմում են գրել և մեկ այլ պետական կառույց են տեղափոխվել:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, նախարարության մյուս վարչություններից ևս առաջիկայում զանգվածային արտահոսք կլինի: Բանն այն է, որ համակարգի որակյալ կադրերը հրաժարվում են աշխատել նախարար Արսեն Թորոսյանի հետ: