14/03/2019 15:25
Ոստիկանները ներս մտան, առանց մի բան ասելու ինձ գցեցին գետնին. «Ջազվեի» աշխատակցուհի (Տեսանյութ)
Ազատության հրապարակում շարունակվում են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցերը:
Քիչ առաջ «Ջազվեի» աշխատակցուհիներից մեկը մոտեցավ Aysor.am-ին թղթակցին, ցույց տվեց ձեռքի վնասվածքն ու պատմեց, որ ինքը գտնվել է սրճարանի ներսի հատվածում ու ոստիկաններն առանց զգուշացման սկսել են այնտեղ եղած մարդկանց հրելով դուրս բերել տարածքից:
«Մոտեցան ոստիկանները, առանց ոչ մի բան զգուշացնելու՝ գցեցին գետնին, քաշեցին, որ դուրս հանեն», - ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ցուցարարների հետ հանդիպել էր Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը: Այս պահին թաղապետը ժամանակավոր հեռացել է Ազատության պողոտայից՝ քաղաքապետարանում հարցի շուրջ քննարկումներ իրականացնելու համար: Ազատության պողոտայում են նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ու խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ովքեր պնդում են, որ քաղաքացիների նկատմամբ բռնի ուժ կիրառելն անթույլատրելի է:
Ավելի վաղ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Aysor.am-ին տեղեկացրել էին, որ Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում հիվանդանոց են տեղափոխվել 1 ոստիկան և 1 քաղաքացի: