14/03/2019 15:01
Սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցի մեկ մասնակից և մեկ ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց (Տեսանյութ)
Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Aysor.am-ին տեղեկացրեց հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Ոստիկանության աշխատակիցը՝ /Ա. Կ. 1992 թվականի ծնված/, ստացել է գլխի շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարարար, իսկ քաղաքացին՝ /Հ. Ս. 1953 թվականի ծնված/, ստացել է գոտկային շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար», - ասաց Շ. Դանիելյանը։
Նա նշեց, որ երկու տուժածներն էլ ներկա պահին գտնվում են հետազոտությունների փուլում։
«Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեք քիչ ուշ», - ասաց նա։