14/03/2019 17:44
ՀՖՖ-ն խոչընդոտում է Red Eagles ֆան ակումբի գործունեությանը
Հայաստանի ազգային հավաքականի Red Eagles ֆան ակումբը հայտարարությամբ է հանդես եկել։
«Արդեն շուրջ 7 ամիս է՝ ՀՖՖ-ն՝ գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ, բազմիցս խախտել և շարունակում է խախտել ձեռք բերված բոլոր համաձայնությունները և խոչընդոտել Red Eagles ֆան ակումբի բնականոն գործունեությանը։
Ստեղծված բազմաթիվ խոչընդոտներից հերթականը տեղի է ունեցել այսօր, երբ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից հրաժարվել են տոմսեր վաճառել Red Eagles ֆան ակումբին, պատճառաբանելով, որ հրահանգված է միայն Red Eagles ֆան ակումբին տոմսեր չվաճառել։
Ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարում ենք, որ դադարեցնում ենք բոլոր տեսակի համագործակցությունները ՀՖՖ-ի հետ, իսկ վերջին 7 ամիսների ընթացքում կատարաված իրադարձությունների, ստեղծված խոչընդոտների և մեր հետագա քայլերի մասին առավել մանրամասն մոտակա օրերին հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ», - ասված է հայտարարությունում։