15/03/2019 11:35
Boeing 737 MAX 8-ը կործանումից առաջ մեծ արագություն էր հավաքել
Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 ավիահանրանավի հրամանատարը վերադարձի թույլտվություն է խնդրել Ադիս Աբեբայի օդանավակայանից թռչելուց հետո արդեն երեք րոպե անց, քանի որ օդանավը չափազանց արագ է սկսել արագություն հավաքել, ասված է The New York Times թերթում հրապարակված հոդվածում:
Ըստ թերթի աղբյուրների, որոնք ծանոթացել են հանրանավի անձնակազմի և ավիակարգավարների միջև խոսակցությունների վերաբերյալ տվյալներին, վերթիռից արդեն երեք րոպե անց հրամանատարը հանգիստ ձայնով հայտնել է «թռիչքի կառավարման» հետ կապված խնդիրների մասին: Երկու րոպե հետո կարգավարներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ինքնաթիռն անսովոր Է շարժվում:
Երեք րոպե անց հրամանատարը վերադարձի թույլտվություն է խնդրել, ըստ որում նրա ձայնը վկայել է, որ նա խուճապի է մատնված:
Ինքնաթիռի հետ կապը կորել է դրա թռիչքից մոտավորապես հինգ րոպե անց: