15/03/2019 10:21
Բրիտանական խորհրդարանը կողմ է քվեարկել Brexit-ի հետաձգմանը
Բրիտանական խորհրդարանը քվեարկել է Եվրամիությունից երկրի դուրս գալու պաշտոնական ժամկետի փոխադրման վերաբերյալ կառավարության առաջարկության օգտին, հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ 412 պատգամավոր կողմ է քվեարկել, դեմ՝ 202-ը:
Դրանից հետո հետաձգման մասին փոփոխությունները պետք է համաձայնեցվեն Միության 27 անդամ պետությունների հետ:
Պաշտոնապես Մեծ Բրիտանիան պետք է Եվրամիությունից դուրս գար 2019 թվականի մարտի 29-ին: