15/03/2019 11:18
Մայթերին մսի առևտուրը չպետք է հանդուրժենք՝ ասելով, թե սոցիալական խնդիր է լուծվում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում հանրային առևտրի ամբողջ համակարգը փոխվել է, Սպառողների շահերի պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժաղովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք սկսել ենք սեղանիկներից, որոնք անկախության առաջին տարիներին առևտրային մի նոր ֆենոմեն էին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե կային ժամանակներ, երբ Հայաստանում առևտրային հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորոն մայթերին։
«Դա այն ցնցումների հետևանքներեն էին, որը մեր երկիրը վերապրեց», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ժամանակն է, որ այս իրավճակին ցուցաբերվի այլ մոտեցում։
«Որովհետև սպառողներ իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար ու մենք չպետք է առևտրային այս գործընթացները դիտարկենք կամ փոխկապակցենք սոցիալական ապահովության խնդրի հետ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ եթե մայթերին մսի առևտուրը հանդուրժեն այն տրամաբանությամբ, որ սոցիալական խնդիր են լուծում, նշանակում է՝ հանդուժում են, որ Հայաստանը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր։