Արցախն ունի առաջարկություն. այն է` կնքել «Խաղաղության պայմանագիր». Հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ (Տեսանյութ)

15/03/2019 14:03

Արցախն ունի առաջարկություն. այն է` կնքել «Խաղաղության պայմանագիր». Հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ (Տեսանյութ)


Ստեփանակերտում մարտի 12-ին տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո Aysor.am-ը հարցազրույց է անցկացրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ։

- Պարոն Բալասանյան, Ադրբեջանն այժմ զորավարժություններ է անցկացնում, և Հայաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ միջազգային որոշ սկզբունքների, պայմանավորվածությունների խախտում է: Դուք մտահոգություններ ունե՞ք:

- Ընդհանրապես, մտահոգություններ եղել են բոլոր ժամանակներում` սկսած 1994 թվականի մայիսից: Մենք պարբերաբար տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմը խախտվում է: Իհարկե մտահոգություններ, մտավախություններ կան: Բայց այնպես չէ, որ զորավարժությունների ֆոնին մենք ունենանք մտավախություն, որ Ադրբեջանը կարճ ժամանակում կսկսի հարձակողական մարտ վարել: Դա ըստ պլանի է՝ Ադրբեջանի զինված ուժերը կատարում են զորավարժություններ, մարզումներ։ Նույնը կատարում է մեր Պաշտպանության բանակը, նույնը կատարում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերը:

- Այսինքն խնդիր չէ, զորավարժությունները չեն կարող վերածվել ռազմական գործողությունների:

- Ցանկացած պահին մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև զորավարժությունների անվան տակ կարող է սկսեն լայնածավալ հարձակողական մարտ։ Բայց մենք պատրաստ ենք, մենք զգոն ենք:

- Պարոն Բալասանյան, երկու երկրների Անվտանգության խորհուրդների նիստ տեղի ունեցավ, դուք ի՞նչ տպավորություններ ստացաք այդ նիստից, ի՞նչ պարզեցիք Ձեզ համար, նիստի արդյունքներով ի՞նչ վերջնական արդյունք կարող եք նշել:

- Նախ ասեմ, որ ժամանակ առ ժամանակ Հայաստանի Հանրապետությունում տեղի էր ունենում անվտանգության խորհրդի նիստ, որտեղ հրավիրվում էին Արցախի իշխանությունների ներկայացուցիչները` նախագահի մակարդակով: Բայց Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը և այնպես չէ, որ այն կապված էր Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների, Մինսկի խմբի համանախագահների հետ: Դեռևս անցյալ տարի էր Հայաստանի վարչապետը այդ ծրագրի մասին խոսել Արցախի նախագահի հետ և երկուստեք տվել էին իրենց համաձայնությունը:

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են տարբեր հարցեր, նորից եմ կրկնում այդ նիստը կապված չէր Ադրբեջանի զորավարժությունների, Մինսկի խմբի համանախագահների հայտարարության հետ: Մեկ աշխատանքային օր նվիրել ենք նիստին: Նիստում քննարկվել են Հայաստանի ու Արցախի հարաբերությունները, թե միջպետական պայմանագրի շրջանակներում, թե բոլոր ոլորտներում համագործակցությունը: Մենք բավարարվածություն ստացանք, երկու կողմերից էլ հնչել են տարբեր հարցեր, բոլոր հարցերին տրվել են պատասխաններ:

Այն հարցերը, որոնց լուծման համար երկար ժամանակ է պահանջվում, տրվել են հանձնարարականներ, ընդհուպ կարճ ժամկետներում ստեղծելու ենք տարբեր աշխատանքային խմբեր` գյուղատնտեսության, զինված ուժերի, իրավական ոլորտներում: Կարճ ժամանակում փորձելու ենք ի մի բերել, վերլուծել ու առաջարկություններ կներկայացնենք Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդներին, որից հետո կտրվեն համապատասխան լուծումներ: Համոզված եմ՝ այդ հարցերը շատ կարճ ժամանակներում կստանան շատ լուրջ պատասխաններ:

- Նույն նիստում վարչապետը նորից պնդեց իր նախկին հայտարարությունը և փաստորեն ձևաչափի փոփոխություն է առաջարկում: Դա ձեր կարծիքով բանակցությունները փակուղի տանող ճանապարհ չէ՞:

- Միանշանակ`ոչ: Նախկինում բանակցությունները` հրադադարի ռեժիմի համաձայնագիրը, բուդապեշտյան գագաթաժողովի բանաձևը ստորագրվել է երեք կողմերի միջև, Արցախը հանդիսանում էր բանակցությունների լիիրավ սուբյեկտ: Պատճառները տարբեր են` ինչու է Արցախը դուրս մնացել բանակցություններից: Երբ Հայաստանի նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, որին որպես բանիմաց ու որպես Արցախի նախկին նախագահ, Արցախի իշխանությունները լիազորեցին նրան ներկայացնել Արցախը բանակցություններում: Այնպես չէ, որ մենք այսօր բանակցությունների ֆորմատ ենք փոխել: Այսինքն՝ մենք վերադարձել ենք ակունքներին: Մենք որևէ ֆորմատ չենք խախտել և այն ինչ դրված է սեղանին, շարունակելու ենք դրանց շուրջ բանակցությունները. տարածքների, փախստականների վերադարձի, ստատուս-քվոյի, անկախության մասին դրանք բոլորը թեմա են, որոնք քննարկվելու են: Ես որևէ մտավախություն չունեմ, որ վաղը կարող է ոչ հայանպաստ փաստաթուղթ ընդունվել: Վերջին շրջանում շատ է խոսվում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուց:

Բայց 1994-ին հրադադարի ժամանակ երկու ժողովուրդների միջև մեծ փոխվստահություն կար չնայած այդ արյունահեղությանը: Եվ հետո Ադրբեջանի իշխանությունները սկսեցին հետախուզական-դիվերսիոն գործողություններ, այնուհետև` փոխհրաձգություններ, որոնց հետևանքով ժամանակ առ ժամանակ ունենում էինք մարդկային, նյութատեխնիկական կորուստներ: Իսկ գագաթնակետը 2016-ի ապրիլն էր, որը փոխել է ֆորմատը, նաև` իրողություններ:

Համոզված եմ ու վստահ եմ, որ պարտադիր պայման է, որպեսզի արցախյան կողմը մասնակցի բանակցություններին: Որևէ ֆորմատ չի խախտվում: Արցախը ունի այդ ֆորմատին ավելացնելու մեկ առաջարկություն` այն է` կնքել «Խաղաղության պայմանագիր» ու այդ փաթեթն անվանել հենց այդպես: Խաղաղության պայմանագիր կնքելը միջազգային պրակտիկա է պատերազմներից հետո: Այդ փաթեթի մեջ պետք է ներառել ամեն ինչ` գերիների փոխանակում, տարածքների վիճարկելի հարց, նյութական կորուստների հարց: Մենք դեմ չենք գնում այդ փաթեթին, բայց մենք մեկ առաջարկություն ենք անում՝ որպեսզի ժողովուրդները պատրաստ լինեն խաղաղության`«Խաղաղության պայմանագիր» ունենալու համար:

- Խաղաղության պայմանագիր երեք երկրների միջև՞։

- Իհարկե, Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղության պայմանագիր կնքել: Միանշանակ պնդում ենք, որ խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է: Վերջերս լուրեր են շրջանառվում, թե իբր Հայաստանի վարչապետն ընդունել է տարածքներ խաղաղության դիմաց թեզը: Ես չէի ասի, որ Հայաստանի ղեկավարությունը` ի դեմս վարչապետի, ինչպես նաև ժողովուրդը, պատրաստ են դրան: Միջազգային հանրությունը հիմա ժամանակ առ ժամանակ կրկնում է 3 սկզբունքների մասին` ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն: Երեք գլխավոր թեզերն է առաջ քաշված: Տարածքային ամբողջականության հարցը ինձ համար, որպես քաղաքացու, որպես Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, որպես ժամանակին լուրջ դերակատարություն ունեցած զորքերի հրամանատար, շատ վիճարկելի է: Ադրբեջանի տարածքը շատ կասկածելի տարածք է: Նախ պետք է այդ երկիրը ապացուցի միջազգային հանրությանը՝ որ տարածքի մասին է խոսքը: Սա վիճարկելի հարց է, և ես համոզված եմ, որ երբ Արցախը արդեն իսկ որպես բանակցային սուբյեկտ ներկա գտնվի, մենք, իհարկե, բարձրացնելու ենք այդ հարցը:

- Պարոն Բալասանյան, միամիտ կլինի կարծել, որ Ադրբեջանը հեշտորեն կհամաձայնի այս իրավիճակին, այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում ելքը:

- Գիտեք, Ադրբեջանի ժողովուրդը թշնամի չի եղել: Ես Ադրբեջանի ժողովրդին թշնամի չեմ համարում, որովհետև Ադրբեջանում ապրում են մեկ կամ մի քանի տասնյակից ավելի ազգություններ: Տեսեք, 18-20 թվականներից հետո իրեն ինտերնացիոնալ հայտարարած Բաքվի իշխանությունը բոլոր ազգային ինքնություններին` լեզգիներին, թալիշներին, վերացնում, ոտնակոխում էր: Երևի եթե 1988-ի շարժումը չլիներ, Վիտալի Միքայելի Բալասանյանի ազգությունը կլիներ ադրբեջանցի: Համոզված եմ: Այն քայլերը, որ այսօր Ադրբեջանի իշխանությունը ներսում կատարում է, մենք տեսնում ենք, որ ուրիշ ճանապարհ են տանում:

- Հիմա կարելի՞ է եզրակացնել, որ Արցախի իշխանությունները Անվտանգության խորհրդի նիստում տվեցին մանդատ Փաշինյանին, որ նա գնա և Փաշինյան-Ալիև հանդիպմանը ներկայացնի ձեր տեսակետը, սկսեն եռակողմ բանակցություններ:

- Միանշանակ, միանշանակ: Մենք նիստում երկուստեք` ի դեմս Հայաստանի, Արցախի առաջին դեմքերի, լիազորել ենք, որ արցախյան կողմը մասնակցի որպես լիիրավ կողմ, որպես բանակցային գործընթացի սուբյեկտ: Մենք լսեցինք՝ վարչապետը հայտարարեց, որ Արցախում ապրող ժողովուրդը քվե չի տվել իրեն և եթե քվե չի տվել՝ ի՞նչ իրավունքով է ինքը խոսելու արցախցու անունից: Նա շատ ճիշտ մեկնաբանություն է արել:

- Ո՞ւմ եք տեսնում Արցախի ներկայացուցչին բանակցություններում: Արցախի նախագա՞հն է լինելու:

- Իհարկե, միանշանակ: Կամ Արցախի հանրապետության նախագահը կարող է որոշում կայացնել նշանակել բանագնաց, բայց նա պետք է դիտարկվի որպես Արցախի Հանրապետության ներկայացուցիչ:

- Անկախ անձերի՞ց, կապ չունի՞ ով:

- Ոչ, կապ չունի։

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:31 Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից Այսօր, 14:28 Փաշինյանը Համբարձում Մաթեւոսյանի հետ քննարկել է ՀՀ-ում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը Այսօր, 13:33 Փաշինյանը ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իր մասնակցության հարցը Այսօր, 12:53 ՀՀ համայնքները 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ․ ՏԿԵ նախարար Այսօր, 12:50 Սաղմոսերգությունը քաղցրացնում ու խաղաղեցնում է հոգին Այսօր, 12:47 Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահ Այսօր, 11:46 Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:41 Ընտրության ժամը. Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ Այսօր, 11:34 Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել Այսօր, 10:48 Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան Այսօր, 10:44 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 10:42 Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Այսօր, 10:37 Հրդեհ է բռնկվել Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով Այսօր, 10:27 Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան․ Փաշինյան Այսօր, 10:23 Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. Փաշինյան 03/01/2025 23:26 Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 03/01/2025 23:21 Բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից․ մայրը նորածնին նետել է արտաքնոցը (ArmLur) 03/01/2025 23:10 Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 03/01/2025 22:41 Հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը 03/01/2025 22:33 Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները 03/01/2025 22:08 Խմել է 4 դեղահաբ, հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել պետքարանը․ նոր մանրամասներ՝ սահմռկեցուցիչ դեպքից 03/01/2025 21:17 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ (Տեսանյութ) 03/01/2025 21:05 Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ վնասվածք է ստացել 03/01/2025 20:53 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 03/01/2025 20:45 Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը 03/01/2025 19:52 Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը․ թարմ տեղեկություններ 03/01/2025 19:15 Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում 03/01/2025 18:50 Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում 03/01/2025 18:18 Նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում 03/01/2025 18:10 Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16։18-ին 03/01/2025 17:43 Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներն անհրաժեշտ է փոխարինել նորով 03/01/2025 17:19 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում 03/01/2025 16:48 Հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է 03/01/2025 16:41 «Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանի տոնական ֆոտոշարքը 03/01/2025 16:28 Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ 03/01/2025 16:16 Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ 03/01/2025 16:04 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ կփոխանցվի e-քարտերի միջոցով 03/01/2025 15:57 Հափշտակել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերության չհրկիզվող պահարանը 03/01/2025 15:45 Կա երեք տուժած․ նոր տվյալներ՝ Բագրատաշենի անցակետի պահեստի հրդեհից․ Լուսանկարներ 03/01/2025 15:38 ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանի՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ 03/01/2025 15:25 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են 03/01/2025 14:59 Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում 03/01/2025 14:47 Չուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութեր) 03/01/2025 14:26 Ի՞նչ է որոշվել․ Հովիկ Աղազարյանը նոր մանրամասներ է հայտնել իր կուսակցության մասին 03/01/2025 13:42 Մայր Աթոռում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը 03/01/2025 13:35 Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում 03/01/2025 13:20 Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել 03/01/2025 13:15 Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի տնօրենի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 500 հզր դրամի գույքային վնաս 03/01/2025 13:05 Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից 03/01/2025 12:43 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում ողբերգության կապակցությամբ 03/01/2025 12:18 Ոչ սթափ վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական, ապա կաշառք է առաջարկել 03/01/2025 12:14 Մոլդովայում առաջարկել են արգելք սահմանել որոշ երկրների, այդ թվում ՀՀ-ի և ՌԴ-ի ավիաընկերությունների գործունեության համար 03/01/2025 11:51 ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար 03/01/2025 11:27 «#հատիկառհատիկ»․ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել 03/01/2025 10:43 Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել 03/01/2025 10:19 Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա 03/01/2025 10:03 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում 03/01/2025 09:59 Աշխատող, հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան 02/01/2025 22:16 Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան. Սամվել Ֆարմանյան 02/01/2025 21:13 «Flyone Armenia»-ն հայտնվել է Մոլդովայի՝ երկրի տարածքում արգելվող ավիաընկերությունների ցանկում 02/01/2025 20:36 2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի. Բագրատ Սրբազան 02/01/2025 19:56 Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն 02/01/2025 18:48 «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին 02/01/2025 18:33 Մեղրյանն իր նախապատվությունը տվեց արժանապատիվ կյանքին․ այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է 02/01/2025 16:53 Թեհրանը հաստատել է՝ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել 02/01/2025 15:30 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 02/01/2025 15:11 Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ վիրավորներ կան 02/01/2025 14:04 ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին 02/01/2025 13:01 Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով 02/01/2025 12:22 Սիրիական ժամանակավոր իշխանության հրամանատարի հետ հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը 02/01/2025 12:08 «Տարին ավարտվեց, սակայն այդ հատվածի նորոգումը չավարտվեց, խաբեցին»․ Ոսկան Սարգսյան 02/01/2025 11:36 Կրակոցներ Նյու Յորքի գիշերային ակումբի մոտ, զոհեր ու վիրավորներ կան 02/01/2025 11:01 Մենք ունենք մի բուռ Հայաստան, որը պետք է ատամներով պահենք, երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը. անմահացած Մխիթար Գալեյանի մոր ուղերձը 02/01/2025 10:46 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է 01/01/2025 13:04 Իմ հայրենակիցներին, մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղության և վերածննդի տարի. Հենրիխ Մխիթարյան 01/01/2025 00:34 Եռաբլուրում ուխտի համար ենք գտնվում՝ ազատագրել մեր երկիրը, վերացնել չարիքը մեր կյանքից․ Բագրատ Սբազանը ուղերձը՝ զինվորական պանթեոնից 01/01/2025 00:13 «Իրական Հայաստանը պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար»․ Փաշինյանը շնորհավորեց Ամանորը 31/12/2024 23:32 Մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրե՛լ հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով․ Վեհափառ Հայրապետի ուղերձը 31/12/2024 22:10 Ալեն Սիմոնյան․«Տարին լի էր ձեռքբերումներով մեր երկրի և ժողովրդի ապագայի համար» 31/12/2024 22:02 Մեր երկրին հարկավոր են պետական ու քաղաքացիական բարձր մտածողությամբ, պատասխանատու և արհեստավարժ մասնագետներ․ Խաչատուրյանի ուղերձը 31/12/2024 21:17 Թող արդարությունը հաղթանակի, և ազատություն ստանան մեր գերեվարյալ եղբայրները, թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը․ Արցախի թեմի առաջնորդ 31/12/2024 20:14 Մեր ազգի համար 2025 թվականը պետք է դառնա հոգևոր ու ազգային վերանորոգման տարի․ Արամ Ա կաթողիկոս 31/12/2024 19:29 Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել և ընկել է, տուժած քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց 31/12/2024 18:54 Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է արցախցի ընտանիքներին, պատգամել ամուր պահել ոգին և զորավոր՝ հավատքը 31/12/2024 18:39 Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարարի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել 31/12/2024 18:12 Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Սաուդյան Արաբիայից 31/12/2024 18:01 «Փյունիկը» նոր սեփականատեր ունի 31/12/2024 16:47 Ամրության երաշխիքը ազգային արժեհամակարգի պահպանումն է, պատմական հիշողությանը հավատարմությունը․ Մամիկոն Ասլանյան 31/12/2024 16:34 Չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը 31/12/2024 15:53 Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է․ Ինչպես ուզում են, թող մեկնաբանեն՝ Արցախը պետք է մնա որպես Արցախ․ Թեմակալ առաջնորդ 31/12/2024 15:04 Պապիկյանը, Ռուբինյանը, Ղալումյանը այցելել են սահմանագոտի 31/12/2024 14:13 Թող բազումողորմ Աստծո սերը, շնորհներն ու առաջնորդությունը լինեն ամենքիդ հետ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը 31/12/2024 13:54 2025 թվականի առաջին օրերին առանց տեղումների եղանակ է սպասվում 31/12/2024 13:24 Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ Քոչարյան 31/12/2024 12:48 Սաստկացող մարտահրավերներին կարող ենք միասնաբար դիմակայել, եթե դասեր քաղենք պատմությունից․ Սեյրան Օհանյան 31/12/2024 12:01 Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում 31/12/2024 11:05 «Ռուսաստանը պատրաստ է հնարավորն անել նաև գալիք տարում, որպեսզի Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի հիման վրա հաստատվի խաղաղություն»․ Կոպիրկինի ուղերձը 31/12/2024 10:41 Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 31/12/2024 10:04 Հայաստանի իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգային հիմնական դերակատարները ոչինչ չտվող տեքստերով ուղեկցեցին գործընթացը․ Աբրահամյան 31/12/2024 09:53 Կմաղթեմ, որ գալիք տարում արդարություն հաստատվի, ազգային իշխանություն լինի, Արցախ հայը ոտք դնի, Հայաստանը փրկվի ․․․ Մետաքսե Հակոբյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը