15/03/2019 09:49
«Ժամանակ». Առաջարկվում է հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու լիազորություն տալ նաև ոստիկանությանը
«Ժամանակ» թերթը գրում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում:
Ինչպես գրում է թերթը, գործող օրենսդրությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք է վերապահում բացառապես Ազգային անվտանգության ծառայությանը, իսկ Խաչատրյանը առաջարկում է նման լիազորություն տալ նաև Ոստիկանությանը: Բայց ինչու միայն այս լիազորությամբ. Ոստիկանությանը կարելի է օժտել հարկահավաքման, բժշկական ծառայությունների մատուցման և այլ բազմաթիվ լիազորություններով: