15/03/2019 10:10
«Ժամանակ». Կառավարությունը մտադիր է չեղյալ հայտարարել Համահայկական բանկի մասին օրենքը
«Ժամանակ» թերթը գրում է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է չեղյալ հայտարարել Համահայկական բանկի մասին օրենքը, որը ընդունվել է դեռևս 2008թ. դեկտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանի ԱԺ-ում հնչեցրած ուղերձից հետո:
Այսպիսի բանկ իրավաբանորեն ստեղծվեց, բայց իրականում, ինչպես գրում թերթը, այն այդպես էլ չկարողացավ դառնալ գործող կառույց: Եվ հիմա նոր իշխանությունը վերացնում է նաև այդ ֆորմալ կառույցը: