15/03/2019 09:59
«Ժողովուրդ». ՏԿՏՏՆ-ում վստահ են, որ մի օր կնվաճենք տիեզերքը
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ օրաթերթին հայտնի է դարձել, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է Հայաստանը դարձնել տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը: Ավելին, այս գերատեսչությունն անգամ օրենսդրական փոփոխություններ է առաջարկում՝ նշելով, թե տիեզերական արդյունաբերության ոլորտից ՀՀ բյուջե է մուտքագրվում 0 դրամ, մինչդեռ տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան մոտ 270 մլրդ դոլար։
«Նշենք, որ Հայաստանում տիեզերական արդյունաբերություն գոյություն չունի: Էլ չենք խոսում այն մասին, որ չկան կազմակերպություններ, որոնք թողարկում են տիեզերական ոլորտին առնչվող արտադրանք։ Բայց, չնայած սրան, ՏԿՏՏՆ-ում վստահ են, որ Հայաստանում կձևավորվի տիեզերական արդյունաբերության ոլորտի մասնագետների` ինժեներներ, կոնստրուկտորներ, մեխանիկներ, որակյալ սերունդ: Ու մի օր էլ կնվաճենք տիեզերքը», - գրել է թերթը: