15/03/2019 10:06
«Իրատես». Ինչ է փոխվել «Լազարևի ակումբի» աշխատանքներում
«Իրատես» թերթը գրում է, որ «Գրիբոյեդովի ակումբին» փոխարինելու եկած «Լազարևի ակումբի» աշխատանքներում վերջին շրջանում որոշ ամրակայումներ են եղել։ Ի սկզբանե ընդդեմ հայաստանյան նոր իշխանությունների, ընդդեմ Փաշինյան` հանուն Ռուսաստան, հանուն Քոչարյան ստեղծված այս ակումբը մասամբ լոյալ դիրքորոշում է ունեցել երկրորդ նիստի ժամանակ` հատկապես Նիկոլ Փաշինյանի, շատ ավելի արմատական` «սորոսականների» հանդեպ։
«Ակումբում, այո, լուրջ խնդիր են երկու ուղղությունները` Հայաստան-Ռուսաստան կապերի ամրապնդումը, նաև` թույլ չտալ, որ որևէ մեկը սեպ խրի այդ հարաբերությունների մեջ, այո, նաև Քոչարյանի նկատմամբ մոտեցումների փոփոխությունը», - թերթին ասել է աղբյուրը:
«Ի դեպ, ի սկզբանե մտահղացված է եղել, որ ակումբի հայկական կողմի համանախագահը պետք է լինի Արմեն Գևորգյանը, սակայն մեկ օրում ինչ-որ բան է փոխվել և որոշվել է, որ համանախագահ կդառնա Քոչարյանի երբեմնի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Տեսակետ կա, որ Արմեն Գևորգյանը Հայաստանից դուրս գալու խնդիր ուներ նաև. նրա նկատմամբ նույնպես քրգործ է հարուցված», - գրում է թերթը: