15/03/2019 15:00
Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արևմտյան շրջանի նախագահին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արևմտյան շրջանի նախագահ Մարիա Մեհրանյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի դերակատարությունն Արցախի զարգացման գործում՝ երախտագիտություն հայտնելով արհեստավարժ աշխատանքի և նվիրվածության համար: