15/03/2019 15:33
Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերաբերում է մարդուն՝ 150 հազար կոնկրետ մարդկանց. ԱԳ նախարար
Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերաբերում է մարդուն՝ 150 հազար կոնկրետ մարդկանց, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով` նրանց անվտանգության համապարփակությունը մնում է ամենկարևոր, սկզբունքային խնդիրը։
«Մենք առիթ ունե՞նք խոսելու նրանց ֆիզիկական անվտանգության մասին։ Այո՛, ունենք։ Սա է հիմնական մոտեցումը, որ վերաբերում է պարտավորությունների համադրմանը։ Մեր մոտ էական հարց կա՝ պահպանել այն, ինչ վերաբերում է համապարփակությանը, մարդկանց անվտանգությանը։ Այստեղ մեր դիրքորոշումները շատ հստակ են», - նշեց ՀՀ արտգործնախարարը։