15/03/2019 11:46
Նոր Զելանդիայի վարչապետն ահաբեկչություն է անվանել մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունը
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունն ահաբեկչական գործողություններ էին, գրում է The New Zealand Herald- ը:
Նա ընդգծել է, որ այս իրավիճակն «աննախադեպ է», իսկ հարձակումները կարելի է որակվել որպես ահաբեկչություն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նոր Զելանդիայի մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի: