15/03/2019 13:55
Սաակաշվիլին մտադիր է Ուկրաինան վերածել «գերտերության»
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ քաղաքական հավակնություններ չունի Ուկրաինայում, բայց մտադիր է այդ երկիրը վերածել «գերտերության»
Ացելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր է ապրիլի 1-ին վերադառնալ Ուկրաինա, քանի որ վստահ է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջիկա ընտրություններում չի հաղթի, և դրա հետ կապված ոչ ոք չի խանգարի իրեն մուտք գործել երկրի տարածք: Նա նաև ցուցադրել էր Ուկրաինա մեկնելու իր տոմսը, որի լուսանկարն արվել էր սմարթֆոնով:
Գերագույն ռադայի առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն նշել է, որ Սաակաշվիլիի՝ Ուկրաինա վերադառնալն սպառնում է անկագություններով ու քաոսով: