15/03/2019 15:30
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի ռուսաց լեզուն Հայաստանում չմոռացվի. Կոպիրկին (Տեսանյութ)
Այսօր Երևանի թիվ 198 ավագ դպրոցում բացվեց ռուսաց լեզվի դասարան՝ ՌԴ կրթության և մշակույթի կենտրոնի ու «Եվրասիական միություն» ոչ պետական կազմակերպության ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Տատյանա Պոլոսկովայի օժանդակությամբ:
Դասարանի բացմանը հրավիրված էր նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրիկինը:
Դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը նշեց, որ իրենք վաղուց էին երազում նման դասարանի մասին, որը տեխնիկապես հագեցած կլինի ու նաև հնարավորություն կտա ինտերակտիվ դասեր կազմակերպել:
ՌԴ դեսպան Կոպիրկինն էլ նշեց, որ նման միջոցառումներն արտահայտում են հայ-ռուսական երկրների և ժողովուրդների միջև եղած սերտ կապերը, որոնցում ռուսերենը մեծ դեր է կատարել: Նա ընդգծեց, որ նմանատիպ միջոցառումները շարունական բնույթ պիտի կրեն:
«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի ռուսաց լեզուն Հայաստանում չմոռացվի, այն մնա շատ կարևոր լեզու: Կարծում եմ, որ նման աշխատանքներն անընդհատ պիտի լինեն՝ հատկապես հաշվի առնելով, որ ռուսաց լեզվի իմացությանը աշակարտներին համար ապագայում կարող է հորիզոններ ընդլայնել», - ասաց նա:
Հարցին՝ կա արդյոք ցանկուևթյուն, որպեսզի ռուսաց լեզուն դառնա ՀՀ-ում երկրորդ պաշտոնական լեզու, դեսպանն ասաց.
«Մենք, իհարկե, կուզեինք, որ ռուսաց լեզուն ունենա լավ կարգավիճակ Հայաստանում, բայց կարծում եմ, որ այդ հարցը պիտի ՀՀ ներկայացուցիչներին տաք»: