Արցախն ունի առաջարկություն. այն է` կնքել «Խաղաղության պայմանագիր». Հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ (Տեսանյութ)

15/03/2019 14:03

Արցախն ունի առաջարկություն. այն է` կնքել «Խաղաղության պայմանագիր». Հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ (Տեսանյութ)


Ստեփանակերտում մարտի 12-ին տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո Aysor.am-ը հարցազրույց է անցկացրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ։

- Պարոն Բալասանյան, Ադրբեջանն այժմ զորավարժություններ է անցկացնում, և Հայաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ միջազգային որոշ սկզբունքների, պայմանավորվածությունների խախտում է: Դուք մտահոգություններ ունե՞ք:

- Ընդհանրապես, մտահոգություններ եղել են բոլոր ժամանակներում` սկսած 1994 թվականի մայիսից: Մենք պարբերաբար տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմը խախտվում է: Իհարկե մտահոգություններ, մտավախություններ կան: Բայց այնպես չէ, որ զորավարժությունների ֆոնին մենք ունենանք մտավախություն, որ Ադրբեջանը կարճ ժամանակում կսկսի հարձակողական մարտ վարել: Դա ըստ պլանի է՝ Ադրբեջանի զինված ուժերը կատարում են զորավարժություններ, մարզումներ։ Նույնը կատարում է մեր Պաշտպանության բանակը, նույնը կատարում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերը:

- Այսինքն խնդիր չէ, զորավարժությունները չեն կարող վերածվել ռազմական գործողությունների:

- Ցանկացած պահին մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև զորավարժությունների անվան տակ կարող է սկսեն լայնածավալ հարձակողական մարտ։ Բայց մենք պատրաստ ենք, մենք զգոն ենք:

- Պարոն Բալասանյան, երկու երկրների Անվտանգության խորհուրդների նիստ տեղի ունեցավ, դուք ի՞նչ տպավորություններ ստացաք այդ նիստից, ի՞նչ պարզեցիք Ձեզ համար, նիստի արդյունքներով ի՞նչ վերջնական արդյունք կարող եք նշել:

- Նախ ասեմ, որ ժամանակ առ ժամանակ Հայաստանի Հանրապետությունում տեղի էր ունենում անվտանգության խորհրդի նիստ, որտեղ հրավիրվում էին Արցախի իշխանությունների ներկայացուցիչները` նախագահի մակարդակով: Բայց Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը և այնպես չէ, որ այն կապված էր Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների, Մինսկի խմբի համանախագահների հետ: Դեռևս անցյալ տարի էր Հայաստանի վարչապետը այդ ծրագրի մասին խոսել Արցախի նախագահի հետ և երկուստեք տվել էին իրենց համաձայնությունը:

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են տարբեր հարցեր, նորից եմ կրկնում այդ նիստը կապված չէր Ադրբեջանի զորավարժությունների, Մինսկի խմբի համանախագահների հայտարարության հետ: Մեկ աշխատանքային օր նվիրել ենք նիստին: Նիստում քննարկվել են Հայաստանի ու Արցախի հարաբերությունները, թե միջպետական պայմանագրի շրջանակներում, թե բոլոր ոլորտներում համագործակցությունը: Մենք բավարարվածություն ստացանք, երկու կողմերից էլ հնչել են տարբեր հարցեր, բոլոր հարցերին տրվել են պատասխաններ:

Այն հարցերը, որոնց լուծման համար երկար ժամանակ է պահանջվում, տրվել են հանձնարարականներ, ընդհուպ կարճ ժամկետներում ստեղծելու ենք տարբեր աշխատանքային խմբեր` գյուղատնտեսության, զինված ուժերի, իրավական ոլորտներում: Կարճ ժամանակում փորձելու ենք ի մի բերել, վերլուծել ու առաջարկություններ կներկայացնենք Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդներին, որից հետո կտրվեն համապատասխան լուծումներ: Համոզված եմ՝ այդ հարցերը շատ կարճ ժամանակներում կստանան շատ լուրջ պատասխաններ:

- Նույն նիստում վարչապետը նորից պնդեց իր նախկին հայտարարությունը և փաստորեն ձևաչափի փոփոխություն է առաջարկում: Դա ձեր կարծիքով բանակցությունները փակուղի տանող ճանապարհ չէ՞:

- Միանշանակ`ոչ: Նախկինում բանակցությունները` հրադադարի ռեժիմի համաձայնագիրը, բուդապեշտյան գագաթաժողովի բանաձևը ստորագրվել է երեք կողմերի միջև, Արցախը հանդիսանում էր բանակցությունների լիիրավ սուբյեկտ: Պատճառները տարբեր են` ինչու է Արցախը դուրս մնացել բանակցություններից: Երբ Հայաստանի նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, որին որպես բանիմաց ու որպես Արցախի նախկին նախագահ, Արցախի իշխանությունները լիազորեցին նրան ներկայացնել Արցախը բանակցություններում: Այնպես չէ, որ մենք այսօր բանակցությունների ֆորմատ ենք փոխել: Այսինքն՝ մենք վերադարձել ենք ակունքներին: Մենք որևէ ֆորմատ չենք խախտել և այն ինչ դրված է սեղանին, շարունակելու ենք դրանց շուրջ բանակցությունները. տարածքների, փախստականների վերադարձի, ստատուս-քվոյի, անկախության մասին դրանք բոլորը թեմա են, որոնք քննարկվելու են: Ես որևէ մտավախություն չունեմ, որ վաղը կարող է ոչ հայանպաստ փաստաթուղթ ընդունվել: Վերջին շրջանում շատ է խոսվում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուց:

Բայց 1994-ին հրադադարի ժամանակ երկու ժողովուրդների միջև մեծ փոխվստահություն կար չնայած այդ արյունահեղությանը: Եվ հետո Ադրբեջանի իշխանությունները սկսեցին հետախուզական-դիվերսիոն գործողություններ, այնուհետև` փոխհրաձգություններ, որոնց հետևանքով ժամանակ առ ժամանակ ունենում էինք մարդկային, նյութատեխնիկական կորուստներ: Իսկ գագաթնակետը 2016-ի ապրիլն էր, որը փոխել է ֆորմատը, նաև` իրողություններ:

Համոզված եմ ու վստահ եմ, որ պարտադիր պայման է, որպեսզի արցախյան կողմը մասնակցի բանակցություններին: Որևէ ֆորմատ չի խախտվում: Արցախը ունի այդ ֆորմատին ավելացնելու մեկ առաջարկություն` այն է` կնքել «Խաղաղության պայմանագիր» ու այդ փաթեթն անվանել հենց այդպես: Խաղաղության պայմանագիր կնքելը միջազգային պրակտիկա է պատերազմներից հետո: Այդ փաթեթի մեջ պետք է ներառել ամեն ինչ` գերիների փոխանակում, տարածքների վիճարկելի հարց, նյութական կորուստների հարց: Մենք դեմ չենք գնում այդ փաթեթին, բայց մենք մեկ առաջարկություն ենք անում՝ որպեսզի ժողովուրդները պատրաստ լինեն խաղաղության`«Խաղաղության պայմանագիր» ունենալու համար:

- Խաղաղության պայմանագիր երեք երկրների միջև՞։

- Իհարկե, Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղության պայմանագիր կնքել: Միանշանակ պնդում ենք, որ խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է: Վերջերս լուրեր են շրջանառվում, թե իբր Հայաստանի վարչապետն ընդունել է տարածքներ խաղաղության դիմաց թեզը: Ես չէի ասի, որ Հայաստանի ղեկավարությունը` ի դեմս վարչապետի, ինչպես նաև ժողովուրդը, պատրաստ են դրան: Միջազգային հանրությունը հիմա ժամանակ առ ժամանակ կրկնում է 3 սկզբունքների մասին` ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն: Երեք գլխավոր թեզերն է առաջ քաշված: Տարածքային ամբողջականության հարցը ինձ համար, որպես քաղաքացու, որպես Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, որպես ժամանակին լուրջ դերակատարություն ունեցած զորքերի հրամանատար, շատ վիճարկելի է: Ադրբեջանի տարածքը շատ կասկածելի տարածք է: Նախ պետք է այդ երկիրը ապացուցի միջազգային հանրությանը՝ որ տարածքի մասին է խոսքը: Սա վիճարկելի հարց է, և ես համոզված եմ, որ երբ Արցախը արդեն իսկ որպես բանակցային սուբյեկտ ներկա գտնվի, մենք, իհարկե, բարձրացնելու ենք այդ հարցը:

- Պարոն Բալասանյան, միամիտ կլինի կարծել, որ Ադրբեջանը հեշտորեն կհամաձայնի այս իրավիճակին, այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում ելքը:

- Գիտեք, Ադրբեջանի ժողովուրդը թշնամի չի եղել: Ես Ադրբեջանի ժողովրդին թշնամի չեմ համարում, որովհետև Ադրբեջանում ապրում են մեկ կամ մի քանի տասնյակից ավելի ազգություններ: Տեսեք, 18-20 թվականներից հետո իրեն ինտերնացիոնալ հայտարարած Բաքվի իշխանությունը բոլոր ազգային ինքնություններին` լեզգիներին, թալիշներին, վերացնում, ոտնակոխում էր: Երևի եթե 1988-ի շարժումը չլիներ, Վիտալի Միքայելի Բալասանյանի ազգությունը կլիներ ադրբեջանցի: Համոզված եմ: Այն քայլերը, որ այսօր Ադրբեջանի իշխանությունը ներսում կատարում է, մենք տեսնում ենք, որ ուրիշ ճանապարհ են տանում:

- Հիմա կարելի՞ է եզրակացնել, որ Արցախի իշխանությունները Անվտանգության խորհրդի նիստում տվեցին մանդատ Փաշինյանին, որ նա գնա և Փաշինյան-Ալիև հանդիպմանը ներկայացնի ձեր տեսակետը, սկսեն եռակողմ բանակցություններ:

- Միանշանակ, միանշանակ: Մենք նիստում երկուստեք` ի դեմս Հայաստանի, Արցախի առաջին դեմքերի, լիազորել ենք, որ արցախյան կողմը մասնակցի որպես լիիրավ կողմ, որպես բանակցային գործընթացի սուբյեկտ: Մենք լսեցինք՝ վարչապետը հայտարարեց, որ Արցախում ապրող ժողովուրդը քվե չի տվել իրեն և եթե քվե չի տվել՝ ի՞նչ իրավունքով է ինքը խոսելու արցախցու անունից: Նա շատ ճիշտ մեկնաբանություն է արել:

- Ո՞ւմ եք տեսնում Արցախի ներկայացուցչին բանակցություններում: Արցախի նախագա՞հն է լինելու:

- Իհարկե, միանշանակ: Կամ Արցախի հանրապետության նախագահը կարող է որոշում կայացնել նշանակել բանագնաց, բայց նա պետք է դիտարկվի որպես Արցախի Հանրապետության ներկայացուցիչ:

- Անկախ անձերի՞ց, կապ չունի՞ ով:

- Ոչ, կապ չունի։

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:45 Պաշտպանության նախարարի հորեղբորորդին կրկին պաշտոնի անցավ քաղաքապետարանում․ «Հրապարակ» Այսօր, 19:27 Հովիկ Աղազարյանի նպատակը իշխանափոխությունն է. վստահ է` արտահերթ ընտրություններ կլինեն․ Armlur.am Այսօր, 19:13 «Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ալիևի հայտարարության վրա»․ Թագուհի Թովմասյան Այսօր, 18:57 Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարն այցելելու է Թուրքիա, որ շնորհակալություն հայտնի Էրդողանին՝ Ասադին տապալելու գործում օգնության համար Այսօր, 18:42 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ Այսօր, 18:28 Փաստաբանները՝ ընդդեմ հարկային օրենսգրքում փոփոխությունների․ Ի՞նչ են պատրաստվում անել Այսօր, 18:03 Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է, արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել․ Վերլուծություն Այսօր, 17:51 «2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով»․ Խաչատուրյանը՝ Մարագոսին Այսօր, 17:39 ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 17:27 Կյանքից հեռացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը Այսօր, 17:19 Ինչու գազելի համար, որի դուռը ես էի բռնում, որ ճանապարհին չընկներ, վճարեի 150 դրամ. Փոխքաղաքապետ (Տեսանյութ) Այսօր, 17:06 Ֆրանսիայի ԱԳՆ-ն Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերից հետո հայտարարել է, որ ԵՄ-ն թույլ չի տա հարձակվել իր վրա Այսօր, 17:00 Մենք դեռևս այդ փուլում չենք, որ չարամտորեն վճարել չցանկացողներին տուգանենք. Փոխքաղաքապետ Այսօր, 16:45 Հայաստանում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 651 քաղաքացի, որոնց 94 տոկոսը 0-ից 18 տարեկան երեխաներ են Այսօր, 16:38 Եթե մենք իրական ռեֆորմ ենք անում, այլ ոչ թե թռչնակ ենք նկարում, ապա, այո, եղած վիճակից ավելի լավ վիճակի անցումը հաճախ լինում է բարդ. Գրիգորյան (Տեսանյութ) Այսօր, 16:31 ՔԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների ջանքերի համատեղմանը Այսօր, 16:27 Ինչու՞ է ուղևորատոմսերի վավերականության ժամկետը կրճատվել. մանրամասնում է փոխքաղաքապետը (Տեսանյութ) Այսօր, 16:21 Փաշինյանը շնորհավորել է Նիկոլայ Ծատուրյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով Այսօր, 16:14 Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Այսօր, 16:04 Բա որ Արցախը մտնելու էր Ադրբեջանի կազմ, ինչո՞ւ էիք գոռում՝ Արցախը ՀՀ է և վերջ․ հարցեր՝ Արարատ Միրզոյանին Այսօր, 15:39 Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են անկլավների հարցն այս պահին քննարկել. Միրզոյան Այսօր, 15:30 Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի մասով ոչ մի լավ բան ասել չեմ կարող. Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 15:24 Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար. Եղիազարյան Այսօր, 15:19 Ժողովուրդը պետք է պայքարի մինչև վերջ՝ Վրաստանի «ուկրաինացումը» կանխելու համար. «Վրացական երազանք» Այսօր, 15:15 Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 80 439 վարորդ Այսօր, 15:08 Չենք պատրաստվում մեր ձեռք բերած սպառազինությունը վերադարձնել. Արարատ Միրզոյան Այսօր, 15:04 Անպայման վերադառնալու պայմանով․ տղերքին ճանապարհեցին բանակ․ Լուսանկարներ Այսօր, 15:00 Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը ժամանել է Բաքու Այսօր, 14:55 Հայաստանում կանցկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիր Այսօր, 14:53 Թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ. Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 14:49 Հարկավոր է սթափվել, ուրիշ ոչ մի բան. Մովսես Հակոբյան Այսօր, 14:44 Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա․ Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 14:34 Ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ. Արարատ Միրզոյանի պատասխանը՝ Ալիևին (Տեսանյութ) Այսօր, 14:27 Դատախազությունը պահանջում է Բերդի նախկին ղեկավարից բռնագանձել 2 անշարժ գույք և 70 միլիոն դրամ Այսօր, 14:20 Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն այսօր կժամանի Հայաստան Այսօր, 14:13 Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում էական ձեռքբերումներ ենք ունեցել. Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 14:06 Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Այսօր, 13:58 Հայկականության վերացnւմը որպես նպատակ դարձրած պետության հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի բացառապես խաղաղության պարտադրանքը. Մանե Թանդիլյան Այսօր, 13:47 Վթար՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին, «BMW»-ն բախվել է էլեկտրասյանը. 2 վիրավորներից մեկն անչափահաս է Այսօր, 13:38 Երևանում չշահագործվող սրճարան է այրվել Այսօր, 13:34 Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի Այսօր, 13:32 Ալիևը սպառնում է տիրել եւ ուտել մեզ, իսկ Նիկոլն ասում է՝ արի ախպերանանք կամ ամուսնանանք. Շարմազանով Այսօր, 13:28 Արթուր Մելիքյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Այսօր, 13:24 Ալիեւի հարցազրույցները ՀՀ-ում դառնում են քաղաքական խաղադրույքների յուրօրինակ «ռուլետկա». Բադալյան Այսօր, 13:17 Իրանի ազգային անվտանգության քարտուղարը ժամանել է Բաքու, որից հետո կժամանի նաև Հայաստան Այսօր, 13:14 «Չայնիի» ոլորանների սկզբնամասում 26-ամյա վարորդը «Opel»-ով հարվածել է ճանապարհին հայտնված կովին Այսօր, 13:09 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Այսօր, 12:59 Մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է 10 վթար, 15 մարդ ստացել է վնասվածքներ Այսօր, 12:55 Ինչու է Կարեն Գիլոյանն ազատվել փոխնախարարի պաշտոնից Այսօր, 12:51 Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի (Տեսանյութ) Այսօր, 12:34 Հայաստանում պայթուցիկ զինամթերքով աղտոտվածությունն առավել բարձր է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Այսօր, 12:29 Վթարի պատճառով 4 ժամ ջուր չի լինելու Շենգավիթ որոշ հասցեներում Այսօր, 12:25 Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Այսօր, 12:22 Սնուպ Դոգի համերգը չի կայանա. ԿԳՄՍՆ-ն գումարը հետ է պահանջել (Տեսանյութ) Այսօր, 12:15 Բաքուն փորձում է էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել. չենք գնալու այս ճանապարհով. Նիկոլ Փաշինյանի արձագանքն՝ Ալիևին Այսօր, 12:12 Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ (Տեսանյութ) Այսօր, 12:05 Մնացեք տանը, եթե լավ չեք զգում ձեզ. Արսեն Թորոսյան Այսօր, 12:03 Այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով ավելի քան 6 100 ուսուցիչ ունի վարձատրության փոփոխություն. Ժաննա Անդրեասյան Այսօր, 11:47 ՀՀ-ն համարվում է օրինակելի երկիր, որի կրթական փոփոխության փորձն ուսումնասիրում են միջազգային տարբեր հարթակներում. Նախարար Այսօր, 11:40 38-ամյա Սաթենիկը երկտող է թողել, ապա ծառից կախվել Այսօր, 11:28 Դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ Այսօր, 11:25 Թանգարանների այցելուների թիվն ավելացել է, ավելի քան 1 մլրդ եկամուտ է գրանցվել. ԿԳՄՍ նախարար Այսօր, 11:19 ՔՊ-ն Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. պետք է դուրս գանք քարոզի գերությունից, որ կարողանանք դիմակայել ՀՀ-ի նկատմամբ ահագնացող սպառնալիքներին. Թաթոյան Այսօր, 11:14 Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը՝ Կանադայի հետ միավորված, Թրյուդոն արձագանքել է Այսօր, 11:08 Մենք պետք է արագ հասնենք հասարակական տրամադրությունների փոփոխության, որ կարողանանք ժողովրդի որոշում ստանալ՝ պահել պետությունը. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:59 Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին Այսօր, 10:40 Օրենքի խախտմամբ օտարված` 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց ՀՀ-ին. Դատախազություն Այսօր, 10:26 Եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչո՞ւ Ադրբեջանն այն չէր վերցնում ու դա փուլերով արեց 2020 և 2023 թվականներին, այն էլ` պատերազմի միջոցով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:21 Հայաստանը կանգնած է կա՛մ նոր պատերազմի, կա՛մ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան Այսօր, 10:11 Ալիևը միայն վերահաստատել է, որ Թուրքիայի հետ չեն պատրաստվում հանդուրժել ՀՀ գnյnւթյnւնը որպես պետություն և, առավել ևս, նրա հետ խաղաղ ապրել․ Վարուժան Գեղամյան Այսօր, 10:05 Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը, արդեն ՀՀ հասցված զենքերն էլ պետք է վերադարձվեն․ Ալիև Այսօր, 09:50 Ադրբեջանի նախագահի ելույթը մեր երկիր ներխուժելու մասին ազդարարում է․ պետք է հայտարարվի արտակարգ դրություն և ԶՈւ-ն բերվի բարձր մարտական պատրաստվածության․ Անանյան Այսօր, 09:35 Կգործի նորացված ծրագիր՝ արցախցիների կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով Այսօր, 09:28 Լարսը բաց է Այսօր, 09:24 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Փաշինյանը դատավորների հետ դեմ առ դեմ հանդիպման կգնա՞, թե՞ կխուսափի Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանի այցելությունը ՌԴ-ի, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետների համար թա՞նկ է եղել Այսօր, 09:17 «Ժողովուրդ». Միայն Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներն են բնակվում կառավարական առանձնատանը, իսկ որտե՞ղ է բնակվում Սիմոնյանը Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Փաշինյանի «կացինը» հասել է ՊՆ շարքային աշխատակիցներին 07/01/2025 22:12 «Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»․ Ալիև 07/01/2025 21:58 Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել 07/01/2025 21:40 ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավարի դեմ 07/01/2025 21:21 Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ 07/01/2025 20:57 Պատրիարք Կիրիլը Ռուսաստանի ու Արևմուտքի կոնֆլիկտը «կրոնական» է որակել 07/01/2025 20:38 Թուրք-ադրբեջանական սպառնալիքի առկայությունը հերքող վայ «մասնագետների» քարոզչությունը խաթարում է մեր պետության անվտանգությունը․ Թյուրքագետ Վարուժան Գեղամյան 07/01/2025 20:20 Meta-ն փոխում է քաղաքականությունը, Ցուկերբերգը նորություններ է հայտնել 07/01/2025 20:01 Արարատի և Աբովյանի ճանապարհներին մերկասառույց է 07/01/2025 19:48 Վրաստանը Ֆրանսիային խորհուրդ է տվել նոր ընտրություններ անցկացնել 07/01/2025 19:28 «Զերծ մնալ զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց»․ Ռազմական ոստիկանության հայտարարությունը 07/01/2025 19:15 Թմրանյութը պահել են անասնագոմում 07/01/2025 18:59 ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերը 30%-ով ավելացել են 07/01/2025 18:33 Ռուսական զինուժը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին ու զինապահեստներին 07/01/2025 18:18 Դեսպան Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահին 07/01/2025 18:01 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին 07/01/2025 17:32 «Աշխատանքից ազատման դիմում եմ գրել»․ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար 07/01/2025 17:17 Երևանում բնակվող օտարերկրացիները մտել են համերկրացու տուն, ծեծել նրան ու փող հափշտակել 07/01/2025 17:05 Քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը 07/01/2025 16:59 Հրդեհ է բռնկվել Դավիթաշենում գործող ավտովերանորոգման կետում. ժամանել է 2 մարտական հաշվարկ 07/01/2025 16:49 Լուկաշենկոն հայտնել է, որ չի կառչում իշխանությունից 07/01/2025 16:45 Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը

Տվյալ բաժնի վերջին նյութերը