15/03/2019 14:18
Նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ փորձում ենք զարկ տալ բանակցային գործընթացին. ԱԳ նախարար
Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելու հարցում բնական է, որ միակողմանի ճանապարհ չի կարող լինել, և եթե մենք իրապես ցանկանում ենք նպաստել այդ գործընթացին, ապա ներդրումը պետք է լինի յուրաքանչյուր կողմից, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով, «այս հարցերը և մնացած այն դիրքորոշումները, որ մենք արտահայտել ենք, միասնական փաթեթի մեջ, մեկը մյուսից ոչ տարանջատված, արտահայտում են այն մոտեցումները, որոնք արտահայտվում են մեր կողմից»:
«Մենք հասկանում ենք, որ կան որոշ նոր գաղափարներ, որոնք արտահայտվել են մեր կողմից, որովհետև գոյություն ունեին 20 տարվա ձևավորված ձևաչափը և տարբեր գաղափարները։ Մենք փորձում ենք մեր նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ և վստահությամբ զարկ տալ, աջակցել նրան, որպեսզի կարողանանք իրապես արդյունավետ շարժվել առաջ այս բանակցային գործընթացում», - նշեց ՀՀ արտգործնախարարը։