17/03/2019 12:17
Երևանում անցկացվել են ռուսական շաշկու պատանիների մրցույթի եզրափակիչ երեք փուլերը
Երևանի մարզատրամաբանական խաղերի մարզադպրոցում մարտի 2-16-ը տեղի են ունեցել ռուսական շաշկու Երևան քաղաքի պատանիների մրցույթի եզրափակիչ 3 փուլերը: 1/16, 1/8, ¼ մրցույթներին մասնակցել են հարյուրից ավել պատանիներ:
1/16 եզրափակիչ փուլի հաղթող է ճանաչվել Մինասյան Քնարիկը (34 դպրոցի սան, մարզիչ՝ Դավիթ Պողոսյան)
Երկրորդ տեղն է զբաղեցրել Ներսեսյան Սերգեյը (17 դպրոցի սան, մարզիչ՝ Աշոտ Մկրտումյան )
Երրորդ տեղն է զբաղեցրել Քեշեշյան Միլենան (34 դպրոցի սան, մարզիչ՝ Դավիթ Պողոսյան)
1/8 եզրափակիչ փուլ՝
1-ին տեղ. Պերոսյան Դանիել («Ուսում» դպրոց, մարզիչ՝ Նշան Ալավերդյան)
2-րդ տեղ. Աբգարյան Կարեն (191 դպրոց, մարզիչ՝ Մկրտչյան Սամվել)
3-րդ տեղ. Գաբրիելյան Վահագն («Ուսում» դպրոց, մարզիչ՝ Նշան Ալավերդյան)
¼ Եզրափակիչ փուլ
1-ին տեղ. Պետրոսյան Մինաս (64 դպրոց մարզիչ՝ Նշան Ալավերդյան)
2-րդ տեղ. Միրզաբեկյան Նարեկ («Ուսում» դպրոց, մարզիչ՝ Նշան Ալավերդյան )
3-րդ տեղ. Ներսիսյան Ռուբիկ (82 դպրոց, մարզիչ՝ Գագիկ Մարտիրոսյան)
30 մասնակիցներ լրացրեցին տարբեր մարզական կարգեր, իսկ շատերն էլ բարելավեցին իրենց կարգերը: