18/03/2019 12:13
Ապամոնտաժման քաղաքականությունը պետք է շարունակական լինի. ոչ մի արտոնյալ չի լինելու. Տիգրան Ավինյան
Մեր քաղաքական թիմն աջակցում է Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժմանը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Մեր թիմը միանշանակ աջակցում է, դա ընդհանուր, թիմային որոշում է, ու ես կարծում եմ, որ հասարակության արձագանքը նույնպես շատ ադեկվատ է», - ասաց նա։
Փոխվարչապետն ընդգծեց՝ այս քաղաքականությունը պետք է շարունակական լինի քաղաքապետարանի կողմից։
«Որովհետև խոսքը գնում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի ամենակենտրոնի մասին։ Ոչ մի արտոնյալ չի լինելու», - ասաց Տիգրան Ավինյանը։