18/03/2019 20:33
ՕՊԷՔ-ի երկրները փետրվարին 6 տոկոսով գերակատարել են նավթի գործարքի պայմանները
ՕՊԷՔ-ի երկրները փետրվարին 6 տոկոսով գերակատարել են նավթի արդյունահանման կրճատման գործարքի պայմանները: Նման տվյալներ են ստացվել կազմակերպության հրապարակած մարտի հաշվետվությունից:
Ամսական կտրվածքով կրճատումը օրական կազմել է 221 հազար բարելով՝ կազմելով օրական 30,549 մլն բարել:
«Նավթի արդյունահանումը հիմնականում նվազել է Վենեսուելայում, Սաուդյան Արաբիայում և Իրաքում, իսկ Լիբիան և Անգոլան ցույց են տվել ամենամեծ աճը», - նշվում է փաստաթղթում:
Ըստ կազմակերպության տվյալի՝ ՕՊԷՔ-ի երկրները նավթի արդյունահանման ծավալն իջեցրել են 2018 թվականի հոկտեմբերին օրական 857 հազար բարելով, մինչդեռ համաձայնագրով օրական ցուցանիշը 812 հազար բարել էր:շ
Միևնույն ժամանակ, ՕՊԷՔ-ը պահպանել է նավթի պահանջարկի աճի 2019 թվականի կանխատեսումը`ակնկալվում է օրական 1,24 մլն բարել:
ՕՊԷՔ-ի ոչ նավթային երկրների նավթի մատակարարումը կավելանա օրական 64,43 միլիոն բարելով, կարծում են վերլուծաբանները: