18/03/2019 19:55
Ռուսաստանում հացի թանկացում է սպասվում
Ընթացիկ տարում հացի արժեքի աճն ակնկալվում է 5-6 տոկոսի մակարդակում: Այս մասին հայտարարել է ռուսական հացագործների և հրուշակագործների գիլդիան:
Գիլդիան այս մասին հայտնում է՝ հղում անելով վիճակագրությանը, որոնք վկայում են, որ այս տարվա հունվարին Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, առաջին և երկրորդ կարգի ալյուրից պատրաստված հացամթերքի գները նվազել են 1.1 տոկոսով, իսկ ամենաբարձր դասի ցորենի ալյուրը մնացել է դեկտեմբերի մակարդակին:
Չորացրած ալյուրից և ցորենի խառնուրդից պատրաստված հացի գինն աճել է 0.9 տոկոսով, հաղորդում է РИА Новости-ն:
Ըստ կանխատեսումների՝ տարվա ընթացքում ակնկալվում է հացի և հացամթերքի գների աստիճանական աճ: