19/03/2019 17:17
Նորսուլթան Նազարբաևը հայտարարել է հրաժարականի մասին
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը հայտարարել է հրաժարականի մասին, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։
«Ես որոշել եմ դադարեցնել իմ լիազորությունները նախագահի պաշտոնում», -հայտարարել է Նազարբաևը՝ այսօր ելույթ ունենալով հանրային հեռուստաընկերությունների եթերում։
Նա ասել է, որ լրանում է իր պաշտոնավարման 30-ամյակը։
«Արդեն 30 տարի է՝ ինչ ես զբաղեցնում եմ այս բարձրագույն պաշտոնը։ Ժողովուրդը տվել է ինձ հնարավորություն լինել երկրի առաջին նախագահը», -նշել է նա։
Այս տարի լրանում է Նազարբաևի 79-ամյակը։ Նա Ղազախստանի առաջին և միակ նախագահն է։