20/03/2019 12:52
Հայաստանը Ղազախստանի հետ ունի համագործակցության կարևոր օրակարգ ու նոր ղեկավարության հետ աշխատանքները շարունակվելու են
Հայաստանը Ղազախստանի հետ ունի համագործակցության լայնածավալ, կարևոր օրակարգ ու այս առումով աշխատանքները շարունակվելու են, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Ղազախստանի նոր ղեկավարության հետ ՀՀ հարաբերություններին:
«Ինչպես գիտեք, երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետի ու Նուրսուլթան Նազարբաևի միջև: Մենք Ղազախստանի հետ ունենք լայնածավալ ու կարևոր օրակարգ, բազմաշերտ համագործակցություն, որը մեծ կարևորություն ունի Հայաստանի համար: Առաջնային են նաև ՀԱՊԿ ու ԵԱՏՄ հարթակներն ու այս առումով աշխատանքները շարունակվելու են»,- ասաց Աննա Նաղդալյանը: