20/03/2019 12:55
ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ չի եղել Արցախի հարցում զիջումների մասին
ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է ընթացիկ հարցերի՝ երկկողմ ու բազմակողմ օրակարգի վերաբերյալ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ, ըստ որոշ տեղեկատվության, խոսվել է ԼՂ հակամարտության լուծման մասին հայկական կողմի զիջումների միջոցով:
«Պաշտոնական հաղորդագրությունում ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է, թե ինչ է քննարկվել ՀՀ ու ՌԴ արտգործնախարարների հեռախոսազրույցի ժամանակ ու այն բովանդակությունը, որը ներկայացրեցին որոշ լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները, պարզապես իրականությանը չի համապատասխանում: Սա թերևս լավագույն գնահատականն է «մեր աղբյուրներով» լրատվության արժանահավատությանը: Հեռախսոազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել ընթացիկ հարցերին՝ երկկողմ ու բազմակողմ օրակարգի վերաբերյալ», - ասաց Աննա Նաղդալյանը: