Վարազդատ Կարապետյանի ընտանիքին պատկանող սեփականությունն էլ կբռնագանձվի՞

21/03/2019 19:53

Վարազդատ Կարապետյանի ընտանիքին պատկանող սեփականությունն էլ կբռնագանձվի՞


Մարտի 19-ին կայացած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գործնական քայլեր են իրականացվելու ժամանակին օտարված հողերը վերադարձնելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել օլիգարխներին՝ «վերադարձնել կողոպտվածը»:

«Մենք քաղաքավարի խնդրեցինք, նրանք մերժեցին: Շատ լավ: Մենք մանրամասն ծանոթացել ենք հանգամանքներին և արդեն քրեական գործեր են հարուցված: Անկասկած կապացուցվի, որ չարաշահումներ են տեղի ունեցել», - ասուլիսում հայտարարել էր վարչապետը։

Թեմայի շրջանակներում նախօրեին հարցազրույց է տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը։ Կարծիք հայտնելով օտարված հողերն ինքնակամ վերադարձնելու մասին՝ նա, մասնավորապես, հայտարարել է. «Եթե մի քանի օրինակ ունենանք ինքնակամ վերադարձնելու կամ ոչ ինքնակամ վերադարձնելու, կարծում եմ, որ գործընթացը կգնա, և մարդիկ կհասկանան, որ ինքնակամ չվերադարձնելու դեպքում բռնի վերադարձի տարբերակները կքննարկվեն։ Այսինքն՝ կարծում եմ, որ այո՛, եթե մենք ունենանք օրինակներ, մենք դրանից հետո ինքնակամ վերադարձի դեպքեր շատ կունենանք»։

Վերը նշված երկու հայտարարություններում էլ սպառնալիքի պակաս չի զգացվում։ Վարչապետը վստահ է, որ գործ հարուցելու դեպքում չարաշահումներն «անկասկած կապացուցվեն», իսկ նրա նախկին խորհրդական ու ներկայիս խորհրդարանական Վարազդատ Կարապետյանն էլ վստահեցնում է, որ կքննարկեն «բռնի վերադարձի տարբերակները»։

Հայաստանում սեփականաշնորհման գործընթացն առհասարակ և հատկապես արտադրական ձեռնարկությունների ու հողի, ինչպես նաև պետական գույքի օտարման գործընթացներն արդար որակել չի կարելի։ Բոլորին է հայտնի՝ օրվա պաշտոնյան իր լիազորություններից բխող արտոնությունները, որպես կանոն, ծառայեցրել է սեփական կապիտալը մեծացնելու գործին։ Եվ կապիտալի չափն էլ պայմանավորված է եղել զբաղեցրած դիրքով. դատավորի վարորդն աճուրդից մեքենա է գնել, թաղապետը համայնքապատկան հողը վարձակալել է 99 տարով, նախարարը մի ամբողջ վարչական շենք է սեփականաշնորհել և այլն։ Օգտվել են բոլորը։ Ով՝ ինչպես կարողացել է։ Քիչ չեն նաև պաշտոնյաները, ովքեր հաջողացրել են իրենցով անել մի ամբողջ սար կամ ձոր։ Հասկանալի է, որ եթե խնդիր դրվի հետ վերադարձնել այդ ամենը, այն էլ՝ իրավապահների ներգրավմամբ, որևէ դժվարություն չկա։ Չէ՞որ դատարաններն այլևս զանգերով չեն վճիռ կայացնում։ Բայց սա վտանգավոր ճանապարհ է։ Այն պարզ պատճառով, որ ստիպված ենք լինելու անվերջ հետ գնալ ու կասկածի տակ առնել յուրաքանչյուրի սեփականության իրավունքը։

Չի բացառվում, իհարկե, և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Վարազդատ Կարապետյանը պնդեն, որ իրենց հրապարակային հայտարարությունները ոչ մի սպառնալիք էլ չեն պարունակում և իրենք ընդամենը կոչ են արել ինքնակամ վերադարձնել «կողոպտածը»։ Չի բացառվում։ Այս դեպքում սակայն մի առաջարկ է հասունանում։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Վարազդատ Կարապետյանն ինքը ինքնակամ հանձնման առաջնեկ դառնա ու իր օրինակով ճիշտ վարքագծի ուղենիշ սահմանի։

Սևանա լճի ափին՝ Չկալովկա համայնքի տարածքում, գործում է «Բաշինջաղյան» հյուրատուն-թեյարանը։ Այն բավականին հարմարավետ ու ճաշակով կառուցված զբոսաշրջային կենտրոն է, որ աստիճանաբար գրավում է Հայաստան ու հատկապես Սևան այցելող զբոսաշրջիկներին։

Հյուրատուն-թեյարանը կառուցել և շահագործում է «Ծովածոց» ՍՊԸ-ն, որն ըստ ՀՀ պետռեգիստրի տվյալների, պատկանում է Ազատ Կարապետյանին։ Վերջինս թեև ընկերությունը գրանցել է 18 տարի առաջ՝ 2001-ի փետրվարին, սակայն գրավիչ բիզնես գործունեությունը մեկնարկել է ընդամենը վերջերս՝ 3-4 տարի առաջ։ Հատկանշական է, որ Ազատ Կարապետյանին պատկանող բիզնեսը սկսել է ծաղկել ճիշտ այն ժամանակ, երբ որդիներից մեկը՝ Երվանդը, զբաղեցնում էր Չկալովկայի գյուղապետի, իսկ մյուսը՝ Վարազդատը, Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը։

Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ Չկալովկայի ափին գյուղական տուրիզմի կենտրոն կարող էր կառուցել յուրաքանչյուր միջին չկալովկացի, սակայն փաստն այն է, որ դա հաջողվել է միայն Ազատ Կարապետյանին, ում մրցակցային առավելություններն, ի դեմս պաշտոնյա որդիների, ուղղակի ցցուն են։

Հասկանալի է, որ ընթացակարգային առումով որևէ խնդիր չկա։ Ըստ ամենայնի՝ համայնքապատկան հողի վարձակալությունն էլ, քաղաքաշինական ու բնապահպանական փորձաքննությունն էլ, ծրագրի իրագործման բիզնես-պլանն էլ, կենտրոնի կառուցապատումն էլ ֆորմալ առումով իրականացվել են ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ Բայց մենք ապրում ենք Հայաստանում և հասկանում ենք՝ ինչպես են գործում մեխանիզմները։ Եվ եթե մի օր իշխանափոխություն լինի, և նոր իշխանությունները որոշեն առաջնորդվել Վարազդատ Կարապետյանի մտածողությամբ, նրանք անպայման կհայտնաբերեն, որ օրինակ՝ հողի վարձակալության աճուրդը կազմակերպվել է նորմերի խախտմամբ, իսկ Սևանի ափին կատարված շինարարությունը կոպտորեն խախտում է սահմանված նորմերը։ Իհարկե, սեփականատերը կպնդի, որ հիմնական շինությունները գտնվում են 1905 մետր բացարձակ նիշից վերև (ինչպես օրենքն է պահանջում), բայց օրվա դատախազին ոչինչ չի խանգարի պատրաստել մի փորձաքննության եզրակացություն, որով ցույց կտա, որ արհեստական հողալցման միջոցով լճի ափամերձ հատվածի բարձրությունը հասցվել է 1905 մետրի։ Կարևորը՝ կամքը լինի։

Հատկանշական է, որ Վարազդատ Կարապետյանի եղբայրը՝ Երվանդ Կարապետյանը, ով մինչ այդ առանց որևէ խոչընդոտի ընտրվում էր Չկալովկայի գյուղապետ, 2016-ին աշնանը պարտվել է համայնքի ղեկավարի ընտրություններում։ Իսկ դրանից երկու-երեք ամիս առաջ «Ծովածոց» ՍՊԸ-ն Բնապահպանության նախարարությունից շինարարություն անելու թույլտվություններ է ստացել։ Դատելով ամենայնից՝ չկալովկացիները պարզապես մերժել են նրան՝ գյուղատակի հողերը սեփականացնելու պատճառով։

Իսկ թե ինչ կապ ունի Վարազդատ Կարապետյանը «Բաշինջաղյան» թեյարանի հետ, կարելի է հարցնել չկալովկացիներին։ Նրանցից անկեղծներն անպայման կպատմեն, որ գաղափարի հեղինակն ու շինաշխատանքներին հետևողը հենց նա է եղել։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:18 Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային սկավառակի հետ կապված խնդիրները Այսօր, 22:00 ՄԱԿ-ը «ուկրաինական հակամարտության կողմերին» կոչ է անում էսկալացիայի չգնալ Այսօր, 21:42 Մեզ իրավունք ենք վերապահում ռազմական պատասխան տալ այն երկրներին, որոնք թույլատրել են իրենց զենքը կիրառել Ռուսաստանի դեմ․ Պուտին Այսօր, 21:28 «Ռուսական նորագույն զինատեսակներին հավասարը չկա, վճռական և հայելային պատասխան կտանք»․ Պուտինի ուղերձը՝ Արևմուտքի տրամադրած հեռահար զինատեսակներով գրոհների կապակցությամբ Այսօր, 21:07 Իսրայելի ավիահարվածների հետևանքով 22 խաղաղ բնակիչ է զոհվել Լիբանանում Այսօր, 20:44 Միրզոյանը X-ում գրառմամբ է տեղեկացնում, որ հեռախոսով զրուցել է Իրանի ԱԳ նախարարի հետ Այսօր, 20:34 Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը Այսօր, 20:20 Թրամփն իր ստորագրությամբ կիթառներ է վաճառում Այսօր, 20:00 Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը, աջակցենք մեր բասկետբոլիստներին․ Հրաչյա Ռոստոմյան Այսօր, 19:40 Դալնեե բնակավայրն անցավ ռուսական կողմի վերահսկողության ներքո Այսօր, 19:21 Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. Հիվանդությունը մեծ ռիսկեր է պարունակում հատկապես հղիների համար Այսօր, 19:04 Մարմարաշեն, Այնթապ, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերը, Մասիս քաղաքը 24 ժամ ջուր չեն ունենա Այսօր, 18:49 «Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը»․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողովում Այսօր, 18:36 Միրզոյանը գերմանական Բունդեսթագի հանձնաժողովի նախագահի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել Այսօր, 18:21 Շուկայից հետ են կանչվել Գեղարքունիքում արտադրված կաթնամթերքի խմբաքանակներ Այսօր, 18:07 Վաղը Ոսկեպարում վարժանք կանցկացնեն. «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» Այսօր, 17:52 Փաշինյանը Բունդեսթագի պատվիրակության հետ սահմանազատման գործընթացն է քննարկել Այսօր, 17:39 «Կանաչ մտածողություն», պայքար սողանքների դեմ և աշխատանք` համայնքներում․ Viva-ն և «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպությունը դարձյալ անտառ են ստեղծում (Տեսանյութ) Այսօր, 17:24 ՀՀ պետական պարտքն աճել է 5,5%-ով և անցել 12,5 միլիարդ դոլարից․ կառավարության պարտքն աճել է 6,1%-ով, իսկ ներքին պարտքի տեսակարար կշիռը հասել է ռեկորդային՝ 51,8%-ի Այսօր, 17:09 Արման Թաթոյանը Մոսկվայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ Այսօր, 16:54 ՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխարեն Այսօր, 16:40 Հայաստանում հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.7% Այսօր, 16:34 Ձեզ նշանակված հակամանրէային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին․ԱՆ Այսօր, 16:24 Կոբախիձեն կրկին առաջադրվել է վարչապետի պաշտոնում Այսօր, 15:58 Գեղարքունիքում ու Կոտայքում կներդրվի աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ Այսօր, 15:31 Վթար Սովետական-Էջմիածին հատվածում. վարորդը մահացել է երկաթուղային բախման հետևանքով Այսօր, 15:26 Փոփոխություններ՝ մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկում Այսօր, 15:23 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը Այսօր, 15:20 Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Այսօր, 15:16 Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի լիիրավ անդամ Այսօր, 15:12 Մահացել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը Այսօր, 15:08 Բելգիացի քաղաքական գործիչները Բաքվից պահանջել են ազատել հայ գերիներին և դուրս գալ ՀՀ տարածքներից Այսօր, 14:51 Երկար տարիներ աջակցել ենք Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին․ Ֆրից Այսօր, 14:30 Ինձ օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան. Լուսանկարներ Այսօր, 14:24 Մխիթար Հայրապետյանը կարևորել է ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումը. Նախարարն այցելել է Picsart Academy Այսօր, 14:18 Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել Այսօր, 14:14 «Փյունիկ» -«Վեստ Արմենիա» հանդիպումը չեղարկվել է. «Վեստ Արմենիա»-ի ֆուտբոլիստները բողոքի ակցիա են անում՝ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել Այսօր, 14:10 «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի դասախոսները և ուսանողներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ Այսօր, 14:08 Դեսպան Մկրտչյանը Պատրասի համալսարանի գրադարանին է նվիրել հայկական մշակույթին նվիրված գրականություն Այսօր, 14:06 Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Այսօր, 14:03 Tiktok-ում գովազդ էր տեսել, 330.000 դրամ փոխանցել էր վարորդական վկայականի համար ու ստացել SMS` անհայտ խարդախ եմ Այսօր, 14:00 Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը Այսօր, 13:55 «Եռաբլուր»-ում շարունակվում է «Արցախի կանչը» հուշահամալիրի կառուցման աշխատանքը․ Լուսանկար Այսօր, 13:44 Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է. Աշոտյան Այսօր, 13:37 «Մեզ բոլորիս հեքիաթ է պետք». «Նոր տարվա կինո»-ն մեծ էկրանին է (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 13:21 Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության պահը, էդ գյուղի ժողովուրդը կարա՞ ասի, որ վարչապետը սուտ է խոսում՝ կարա․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:12 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ Այսօր, 13:09 Մի միտք ա ինձ տանջում․ մարդուն հարցնում եմ՝ աշխատո՞ւմ եք, ասում է՝ ոչ, աշխատավարձը ցածր ա. ուրեմն՝ չաշխատելու «աշխատավարձն» ավելի բարձր ա, քան աշխատելո՞ւնը․ Փաշինյան Այսօր, 12:57 Ապրիլից Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրից կօգտվեն թիրախային խմբերը Այսօր, 12:53 Առջևի թաթը կորցրած և ապաքինված ընձառյուծ Արենը Վայոց ձորից անհետացել էր 2022-ին, բայց 2 տարի անց հայտնվել է Տավուշում. WWF Հայաստան Այսօր, 12:50 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից Այսօր, 12:28 Փոխնախարարը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ-ն կշարունակի ակտիվ ներգրավվածությունը՝ ՀՀ-ում մարդասիրական խնդիրների հասցեագրմանը Այսօր, 12:22 Ջերմաքարշ գնացքին բախվելու հետևանքով «BMW»-ն բռնկվել է՝ վերածվելով մոխրակույտի. կա 1 զոհ Այսօր, 12:12 Պետությունը փող է ծախսել, որ քաղաքացին մայթով երեխայի հետ զբոսնի, մենք մեր պապու «ԳԱԶ 66»-ի ռաման բերում, դնում ենք էդտեղ, տարեք ձեր ննջարանում դրեք. Փաշինյանը զգուշացրեց Այսօր, 12:01 Սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել երիտասարդ և փորձառու. Փաշինյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին Այսօր, 11:54 Այս ապապետականությունն ամեն անկյունում է. Փաշինյանը դժգոհ է պարեկների անտարբերությունից (Տեսանյութ) Այսօր, 11:36 «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով Այսօր, 11:31 Հայաստանը Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 միավոր հրետանային համակարգեր գնելու շուրջ. IDRW Այսօր, 11:26 Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին․ Լուսանկարներ Այսօր, 11:22 Փաշինյանն ազատված պաշտոնյաներին շնորհակալություն հայտնեց, նորանշանակներին հաջողություններ մաղթեց (Տեսանյութ) Այսօր, 11:14 Նոյեմբերի 25-ից մինչև հունվարի 31-ը Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ Այսօր, 11:12 Կարող եմ նշել այլ դրվագներ, թե ինչպես են մեր խոշոր ակումբները դարձել խաղալիք ՀՖՖ այս ղեկավարության ձեռքին. Թաթուլ Հակոբյան Այսօր, 10:58 Ես ու Վահե Ղազարյանը մանկության ընկերներ ենք՝ 37 տարի, այս հանգամանքը որոշ հարցերում մեզ մի քիչ խանգարել է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 10:53 Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Այսօր, 10:49 Կարևոր է խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման կառուցակարգերի կատարելագործումը. ՄԻՊ Այսօր, 10:45 Հոկտեմբերին 20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտում Այսօր, 10:43 Մելիքբեկյանի գլխավորությամբ ֆուտբոլը ՀՀ-ում զարգանում է. ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի նախագահները հանդիպել են Այսօր, 10:39 Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել էինք Կվիրինալի պալատում. Աննա Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 10:33 Ժամկետային զինծառայության մեջ գտնվող հայ ըմբիշները փայլուն ելույթներ են ունեցել Բանակայինների աշխարհի առաջնությունում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:31 Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության կազմակերպումը վկայում է, որ 140 երկրների շարքում Հայաստանն ունի իր կայուն տեղը․ Պապիկյան Այսօր, 10:21 Երևանում պատուհանով մտել են տուն և գողացել 3 մլն դրամ, 20 հազար դոլար, 8 կտոր ոսկյա զարդ Այսօր, 10:14 Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ Այսօր, 10:06 Հեծանվով աշխատանքի գնալը նորաձև է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 10:00 «Ռոսիա Մոլ»-ի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դի Այսօր, 09:37 Եկեղեցին նշում է երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման տոնը Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում Այսօր, 09:30 Լարսի և ՀՀ ավտոճանապարհները բաց են Այսօր, 09:27 Դավիթ Խուդաթյանը՝ ՏԿԵ նախարար Այսօր, 09:25 «Ժողովուրդ». Ո՞վ է դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու մեքենաների գործով Այսօր, 09:24 «Հրապարակ». Պաշտոնանկության ալիքը չի շրջանցի նաև մարզպետաց դասին Այսօր, 09:21 «Փաստ». ՊՆ-ն ինչի՞ց ելնելով է նախապատրաստված և ավելի ուժեղ համարվող ըմբիշներին դուրս թողել ու թիմը կազմել այլ ըմբիշներից Այսօր, 09:20 «Ժողովուրդ». Ներթիմային գզվռտոցները շարունակվում են Այսօր, 09:18 «Հրապարակ». Փաշինյանն իշխանությունում կանանց տեսակարար կշիռն ավելացրել է Այսօր, 09:17 «Փաստ». Փաշինյանի համար կրթության թեման եղած-չեղածի հաշիվ է Այսօր, 09:15 «Փաստ». Իշխանությունների հարվածների մյուս հիմնասյունը բանակն է Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Ինչպիսի զգացումներով է Զեյնալյանը հեռացել Այսօր, 09:12 «Հրապարակ». Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Հերթական անտուն ՔՊ-ականը, պատգամավոր դառնալուց անմիջապես հետո, տուն ձեռք բերեց Այսօր, 09:08 «Հրապարակ». Ո՞րոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը 20/11/2024 22:33 Աչքի անոթաթաղանթի բորբոքում` ուվեիտ․ ախտանշաններ և բուժում 20/11/2024 22:16 Շոլցը մերժել է Ուկրաինային թևավոր հրթիռներ տրամադրել 20/11/2024 21:56 «Խստաբարո կին է երևում»․ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ ՆԳ նորանշանակ նախարարի մասին 20/11/2024 21:36 Դատախազությունը պատրաստվում է բողոքարկել «օրենքով գող», «Պզո» մականվամբ հայտնի Արմեն Ղազարյանի արդարացման վճիռը 20/11/2024 21:14 ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Դոնեցկի ուղղությամբ մարտերի մասին 20/11/2024 20:53 Սարուխանյանի արյան մեջ թմրանյութի առկայությունը հաստատվելուց հետո ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին․ Նազելի Բաղդասարյանի ընկերուհուն կառաջադրեն 20/11/2024 20:35 Մանասյանը դիմել է Սահմանադրական դատարան 20/11/2024 20:17 Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ Պեսկով 20/11/2024 19:57 Հաղթանակի կամրջի տակ 46-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել 20/11/2024 19:47 Սուրեն Աղաջանյանը նվաճեց ոսկե մեդալ՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն․ ՊՆ 20/11/2024 19:32 Աղիքային ցուպիկ․ Առաջացման պատճառներ, ռիսկի խմբեր

Տվյալ բաժնի վերջին նյութերը