21/03/2019 09:43
«Ժամանակ». Տիգրան Ուրիխանյանը մտադիր զբաղվել կենդանիների պաշտպանությամբ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մտադիր է զբաղվել կենդանիների պաշտպանությամբ: Նա խորհրդարան է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Կենդանական աշխարհի մասին օրենքում և արգելել կենդանիների ոչնչացումը դաժան մեթոդներով, այդ թվում՝ զենքի կիրառմամբ:
Նախագծի ընդունման իմաստը թափառող շների ոչնչացման դաժան մեթոդների արգելումն է: Բայց եթե Ուրիխանյանն իսկապես այդքան կենդանասեր է, պետք է օրենքով պաշտպանի այլ չորքոտանիների իրավունքները ևս, որ, օրինակ, էշերը չհայտնվեն առյուծների վանդակում, կամ նման վտանգ չսպառնա ԱԺ պատգամավորներին»: