21/03/2019 09:49
«Ժողովուրդ». Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքն ավելացել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԿԲ-ն վերջապես հրապարակել է այս տարվա ընթացքում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված դրամական փոխանցումների մասին հաշվետվությունը, սակայն միայն հունվար ամսվա կտրվածքով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ գումարները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որոշակի ավելացել են: Այս տարվա հունվարին ՀՀ փոխանցվել է 119 մլն 94 հազար դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրամական փոխանցումներն ավելի քիչ են եղել՝ 94 մլն 672 հազար դոլար: Նկատենք, որ այս տարի ևս հիմնականում գումարները ստացվել են ՌԴ-ից՝ 50.7 մլն դոլար, իսկ ԱՄՆ-ից ստացվել է 16.3 մլն դոլար: Ավելացել է նաև ՀՀ-ից գումարների արտահոսքը. եթե 2018թ. հունվարին այն կազմել էր 74.3 մլն դոլար, ապա այս տարի՝ 101.3 մլն դոլար»: