21/03/2019 11:29
«Որոշել եմ աշխատել իմ հայրենիքի համար». Վահագն Վերմիշյանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Կառավարությայն այսօրվա նիստում որոշում կայացվեց Վահագն Վերմիշյանին նշանակել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։
Վարչապետ Նիոլ Փաշինյանը առաջարկեց Վերմիշյանին ներկայացնել իր կենսագրությունը։
«Մասնագիտությամբ ճարտարապետ եմ, 1989 թվականին՝ երկրաշարժից անմիջապես հետ, աշխատել եմ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարպետ, աշխատանքային գործունեությունը շարունակել եմ Ռուսաստանում, արտասահմանում, Սուդանում, Չինաստանում, Դուբայում, Եվրոպայում», - ասաց նա։
Վերմիշյանն ասաց, որ նախագծել ու կառուցել է հինգ միլիոնից ավելի շինություն տարբեր երկրներում, այդ թվում, «Դոմոդեդովո» օդանավակայանը, Սոչիի ծովային նավահանգիստը։
«Հիմա վերադարձել եմ Հայաստան արդեն մեկ ու կես տարի, որոշել եմ աշխատել իմ հայրենիքի համար», - ասաց նա։