21/03/2019 13:57
Նեբրասկայում մոլեգնող հեղեղումները վիթխարի տնտեսական վնաս են հասցրել
Ամերիկյան Նեբրասկայի նահանգում մոլեգնող հեղեղումներից վնասը կգերազանցի 1,4 միլիարդ դոլարը, տարերքից վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զգալի վնաս է պատճառվել գյուղատնտեսությանը, վկայում են նախնական տվյալները, որոնք հրապարակել են տեղական ԶԼՄ-ները:
Ինչպես CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է նահանգի նահանգապետ Փիթ Ռիքեթսը, տարերքի հարվածից տուժել է նահանգի տարածքի մոտավորապես երեք քառորդը: Նախնական տվյալով՝ հեղեղումներից տնտեսական վնասն արդեն կազմել է մոտ 1,4 մլրդ դոլար. դրանից ենթակառուցվածքին հասցված վնասը կազմում է մոտ 450 մլն դոլար: Գյուղատնտսական հատվածին տարերքի պատճառած վնասը, ինչպես հայտնել է նահանգապետը, արդեն գերազանցել է 800 մլն դոլարը: Տարածաշրջանում ավերվել են ավելի քան երկու հազար բնակելի շենք և հարյուրավոր ձեռնարկություններ, մարդիկ կորցրել են հազարավոր գլուխ ընտանի անասուններ, խախտված է ջրամատակարարման համակարգը, վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ: