21/03/2019 13:37
Ուկրաինան ռուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգել է
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է երկրի Ազգային Անվտանգության խորհրդի որոշումը՝ ռուսական կապիտալով 4 բանկի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ:
«Ուկրաինայի Ազգային Բանկի առաջարկի հիման վրա՝ ագրեսոր-պետության (ռուսական) կապիտալով 4 բանկերի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգվել են», — ասվում է ԱԱԾ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսին Պորոշենկոն հաստատել էր երկրի Ազգային Անվտանգության խորհրդի որոշումը՝ ռուսական կապիտալով 5 բանկերի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ: Այդ բանկերն էին՝ «Սբերբանկը», «Արդյունա-ներդրումային առևտրային բաժնետիրական բանկը», «ՎՏԲ Բանկը» և «ԲՄ Բանկն» ու VS Bank-ը: