22/03/2019 20:29
Նիկոլ Փաշինյանը Անջեյ Կասպրչիկի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը: