22/03/2019 12:18
Ես և իմ ընտանիքը որևէ կապ չունենք բենզինի ու նավթամթերքի շուկայի հետ. Վանեցյան
«Ես և իմ ընտանիքը որևէ առնչություն չենք ունեցել և չենք ունենալու բենզինի ներկրման և նավթամթերքի շուկայի հետ», - ԱԺ-ում Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Եթե ես սկսեմ իմ մասին, ինչ գրում են դատի տալ մարդկանց, ուղղակի խայտառակություն կլինի։ Ես հերքում եմ այդ նյութը և խորհուրդ կտամ այդ լրատվամիջոցին ևս հերքումով հանդես գալ, որովհետև ուղղակի օգտագործել իմ անունը, որպեսզի իրենց դիտումներն ու իրենց նյութը շատ կարդացվի, ուղղակի ամոթալի է։ Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի և նավթամթերքի շուկայի հետ», - ասաց Արթուր Վանեցյանը, պատասխանելով Aysor.am-ի հարցին:
Հիշեցնենք, որ «Իրատես» թերթն այսօրվա համարում գրել էր, որ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը բենզինի բիզնեսում մասնաբաժին ունի, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրան առաջարկել է դուրս գալ այդ ոլորտից, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն այնտեղ։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24