23/03/2019 12:24
Անջեյ Կասպրչիկը Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային գործընթացի առաջիկա օրակարգային խնդիրների վերաբերյալ
Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին, մասնավորապես, տեղեկացրել է վերջին շրջանի օպերատիվ իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին: Դեսպան Կասպրչիկն իր հերթին Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային գործընթացի առաջիկա օրակարգային խնդիրների վերաբերյալ: