25/03/2019 12:42
Սիրիայում վիրավորված հայ սակրավորը բուժումը շարունակում է Մոսկվայում. նա կրկնակի վիրահատության է ենթարկվել
Մարտի 7-ին Սիրիայում ականային պատահարի հետևանքով ոտնաթաթի վնասվածք ստացած հայ սակրավորը, որը մարտի 14-ի երեկոյան ռուսական ինքնաթիռով սիրիական հոսպիտալից տեղափոխվել էր Մոսկվայի Բուրդենկոյի անվան զինվորական գլխավոր կլինիկական հոսպիտալ, դեռևս շարունակում է մնալ այնտեղ։ Հայաստան տեղափոխման ժամկետները դեռևս չեն հստակեցվում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը:
Նա նշեց, որ հայ մասնագետը կրկնակի վիրահատության է ենթարկվել, այժմ գտնվում է ապաքինման փուլում։
Այլ սակրավոր վերջինիս փոխարեն Սիրիա չի գործուղվել։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին տեղի ունեցած պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը նույն օրը շտապ տեղափոխվել է սիրիական հոսպիտալ և վիրահատության ենթարկվել: