26/03/2019 13:23
Հայաստանում հող հանձնող, իսկ Ադրբեջանում Արցախը ճանաչող չկա. Էդմոն Մարուքյան
Փաշինյան-Ալիև հանդիպումից մեծ ակնկալիքներ չունեմ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Փաշինյան-Ալիև նախատեսված հանդիպման ժամանակ կրկին ականատեսը կլինենք Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին հայտարարության: Բոլորս հասկանում ենք այստեղ ու բոլորը հասկանում են աշխարհում, որ Հայաստանում հող հանձնող, իսկ Ադրբեջանում Արցախը ճանաչող չկա: Բանակցությունները պետք են, դրանք ավելի լավ են, քան՝ իրար վրա կրակելը: Պետք է շարունակել բանակցելը», - ասաց Մարուքյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը նախատեսված է մարտի 29-ին: