26/03/2019 13:43
Վենեսուելայի տարածքի մոտ 90 տոկոսը կրկին առանց լույս է մնացել
Էլեկտրականության երկրորդ համատարած անջատումն առանց լույսի է թողել Վենեսուելայի տարածքի 88 տոկոսը, հայտնել է NTN24 տեղական հեռուստաալիքը:
Տեղական ժամանակով ժամը 22:00-ին էլեկտրամատակարարումից, մասնավորապես, զրկվել են Կարակասը, Մարակայբոն, Բարինասը, Վալենսիան նաև Լարա, Արագուա, Ֆալկոն, Մերիդա և մասնակիորեն՝ Նուևա Էսպարտա նահանգները:
Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են դիտվում երկրի 20 նահանգում:
Ավելի վաղ Վենեսուելայում արդեն տեղի էր ունեցել էլեկտրականության համատարած անջատում, որի հետևանքով առանց լույս էր մնացել երկրի գրեթե ամբողջ տարածքը: